Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական կյանքի սկիզբը սթրեսային գործոն է օրգանիզմի համար». գինեկոլոգ

Մայիս 10,2014 12:42

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքերով` Հայաստանում առաջին սեռական հարաբերություններ ունենալու տարիքը նվազել է մինչեւ 16 տարեկան: Այսօր սեքսապաթոլոգների միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ նա հայտնեց , որ այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ Հայաստանում մթնոլորտը «սեռականացվել է». «Այսօրվա երիտասարդները ձգտում են շատ շուտ հասնել այդ տարիքին եւ սրա հիմնական պատճառը այն է, որ ներկայումս համացանցում բավականաչափ ինֆորմացիա կա, որը երբեմն անգրագիտաբար է մատուցված, ինչն էլ իրենից մեծ վտանգ է ներկայացնում»:

Գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանի խոսքերով էլ սեռական կյանքի սկիզբը բավականին մեծ սթրեսային գործոն է օրգանիզմի համար. «Խորհուրդ ենք տալիս սեռական կյանքը սկսել 18 տարեկանից, քանի որ օրգանիզմը մինչեւ այդ տարիքը լիովին կազմավորված չէ: Այս պարագայում նաեւ հասունացման կարիք կա»:

Բանախոսների պնդմամբ՝ արտագաղթի աճը շատ է նպաստում այն հանգամանքին, որպեսզի Հայաստանում շատանան սեռավարակները.«Արտագաղթի պատճառով Հայաստանում արական սեռի ներկայացուցիչները պակասում են: Գտնվելով արտասահմանում՝ նրանք սեռական կյանքով զբաղվում, շփվում են սեռավարակների հետ  Հայաստան վերադառնալուն պես՝ հապճեպ՝ առանց ստուգվելու ամուսնանում են եւ այստեղից էլ առաջանում են խնդիրները՝ առաջին հերթին վարակելով կողակցին»:

Գինեկոլոգը խորհուրդ է տալիս կանանց անկախ այն բանից` զբաղվում են սեռական կյանքով, թե` ոչ, գոնե տարին մեկ անգամ դիմել բժշկի եւ ստուգվել։

էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Մի երկու տարի առաջ չէր, որ առաջարկում էին, միամիտ, անմեղ 7-8 տարեկաններին ծանոթացնել սեռական «գաղտնիքների» հետ, որպես «եվրոպական առաջատար» կրթության ձև?! Չհամաձայնողներին էլ ծաղրում էին, թե «վայրի» եք:(((((((

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031