ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մայիսի 9-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող հանրակացարանի 9-րդ բնակարանում առկա է ծխապատ գոտի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել՝ 00.13-ին:
Պարզվել է, որ հյուրասենյակում այրվել է բազմոց: