Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հակամարտության հետ»

Մայիս 10,2014 11:32

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այսօր «Անալիտիկ» կենտրոնում խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցած ելույթի մասին նաեւ անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությանը, թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ, հակամարտության խնդիր տարածաշրջանում չի լինի, Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը փաստում է, որ ԱՄՆ-ը փորձում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ձեռքբերել եւ այստեղի գործընթացները ուղղորդել ԱՄՆ-ի համար նպաստավոր հունով: Նրա ձեւակերպմամբ, ԱՄՆ-ը փորձում է աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր վերսկսման գործում լայնացնել ճակատը, իսկ այս համատեքստում Կովկասը դիտարկվում է որպես հնարավոր մի վայր, որտեղից կարելի է Ռուսաստանին դուրս մղել եւ Ռուսաստանի մոնոլոպոլիան չեզոքացնել հօգուտ ԱՄՆ-ի: Քաղաքագետը կանխատեսում է, որ այս գործընթացներում ԱՄՆ-ը կփորձի ներգրավել Իրանը, նրան նոր ֆունկցիաներ կզիջի՝ ի հակակշիռ Կովկասյան գործողությունների:
«Այնպես որ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ, ընդամենը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դերակատարությունը զգալի դարձնելու միտում ունի»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համապատասխան հայտարարությանը, այն էլ Մելիք-Շահնազարյանը որակեց որպես զգուշավոր անհամաձայնություն:

Անդրադառնալով ՌԴ դեսպանի հայտարարությանն էլ Մելիք-Շահնազարյանի նշեց. «Որեւէ հասարակական կազմակերպություն միանշանակ չի կարող սեպ խրել երկրների հարաբերություններում, այնպես որ դեսպանի հայտարարությունը հիմնավորված չէ եւ ամենեւին դիվանագիտական հայտարարություն չէ: Դեսպանը նման հայտարարությամբ ավելի շատ բացասական արձագանքներ ստացավ, խորհուրդ կտամ մնալ լիազորություների շրջանակներում եւ դասեր քաղել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031