Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապտակ Հայաստանի մյուս այտին. 1in.am

Մայիս 10,2014 11:00

«Առաջին լրատվական». Ռուսաստանի դեսպան Վոլինկինը հայտարարել է, որ հետ չի վերցնում իր խոսքերը, որոնք հարուցել էին հայաստանյան հանրության դժգոհությունը: Վոլինկինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Հայաստանում Ռուսաստանը պետք է տեղեկատվական դաշտում ավելի ակտիվ հայտարարի իր մասին, ինչպես նաև Հայաստանին խորհուրդ էր տվել Ռուսաստանի նման լուծել ՀԿ-ների հարցերը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ:

Եվ ահա, Վոլինկինը երեկ Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած տոնական միջոցառմանը հայտարարել է, որ չի պատրաստվում հետ վերցնել իր խոսքերը, իսկ այն, ինչ ինքն ասում է, ամեն ոք կարող է իր ուզածի պես մեկնաբանել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դեսպանը Հայաստանի հանրությանն ասում է՝ ինչպես ուզում եք, այնպես էլ հասկացեք, իսկ ես մնում եմ իմ ասածին: Մի պահ թվում է, թե դեսպանն ընդամենը ասում է, որ իրեն սխալ են հասկացել: Բայց Վոլինկինը չի ասում, թե գիտեք, դուք ինձ սխալ եք հասկացել, ես Հայաստանին որևէ ցուցում չեմ տալիս կամ որևէ բան չեմ հորդորում ՀԿ-ների հանդեպ քաղաքականության մասով: Դեսպան Վոլինկինն ասում է ընդամենը, որ իր խոսքերի տերն է, որոնք էլ ով ինչպես ուզում է կարող է հասկանալ ու մեկնաբանել:

Այսինքն՝ Ռուսաստանի դեսպանն ուղղակիորեն վերահաստատում է, որ թքած ունի հասարակության կարծիքի վրա և նրան չի հետաքրքրում, թե ով ինչպես կընկալի իր խոսքերը Հայաստանում, այսինքն՝ ապտակելով մի այտին, հիմա էլ մյուսին է ապտակում: Սակայն այլ բան սպասել էլ պետք չէր, համենայնդեպս՝ այն արձագանքներից հետո, որ տվել է պաշտոնական Երևանը:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն՝ ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031