Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը երեկ հայտարարել է, որ լրագրողներից եւ հասարակական գործիչներից ոմանք «ազատ մեկնաբանություն» են տվել իր խոսքերին, իսկ նա հայաստանյան հ/կ-ների դեմ ռեպրեսիվ գործողությունների կոչ չի արել: Ես ինքս էլ դեմ են մարդկանց «գլխին սարքելուն», նրանց խոսքը խեղաթյուրելուն: Այդ իսկ պատճաով վերհիշենք, թե ինչ էր իրականում ասել դեսպանը «Նոյեւ կովչեգ» լրատվամիջոցին. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ հայտարարի այստեղ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն զբաղվել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող, Հայաստանի տարածքում գործող հ/կ-ներով, պետք է, հավանաբար, օգտագործելով այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ ձեւով կարգավորում է հ/կ-ների գործունեությունը»:
Իսկ հիմա տեսնենք ՌԴ-ում ընդունված հ/կ-ների մասին ո՞ր օրենքն է վկայակոչում պարոն Վոլինկինը եւ, ըստ էության, խորհուրդ է տալիս մեզ էլ հետեւել այդ օրինակին: Խոսքը, կարծում եմ, 2012-ի նոյեմբերի 21-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին է, ըստ որոնց՝ «քաղաքականությամբ զբաղվող» եւ արտերկրից ֆինանսավորվող հ/կ-ները պետք է գրանցվեն որպես «արտասահմանյան գործակալներ»՝ համապատասխան պատասխանատվությամբ եւ «պետական հոգատարությամբ»:
Նպատակը, ըստ պաշտոնական հիմնավորումների, այն է, որ արտասահմանից, ենթադրաբար՝ «ոչ բարյացակամ» աղբյուրներից սնվող հ/կ-ները գործունեություն չծավալեն պետության դեմ: Իսկ քանի որ մեզ նման երկրներում իշխանությունն իրեն նույնականացնում է պետության հետ, նպատակը իշխանության դեմ բողոքի եւ քննադատության դրսեւորումները սահմանափակելն է:
Մի կողմ դնենք այն հարցը՝ իրավունք ունի՞ արդյոք տվյալ երկրում հավատարմագրված դեսպանը խորհուրդ տալ, որ այդ երկրում ընդունվի այս կամ այն օրենքը: Արդարության համար նշենք, որ պարոն Վոլինկինի գործընկեր Ջոն Հեֆերնը նույնպես, ինձ թվում է, չափից դուրս մեծ շահագրգռվածություն էր դրսեւորում «կուտակայինի» մասին օրենքում:
Տվյալ դեպքում ավելի կարեւոր է հետեւյալը. մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ուզո՞ւմ ենք, որ մեզանում Ռուսաստանի օրինակով գործի հ/կ-ների իրավունքները սահմանափակող օրենք: Միանգամից ասեմ, որ մեր քաղաքացիների 90 տոկոսին այդ հարցը չի հետաքրքրում. մեծամասնությունը պարզապես ուզում է լավ ապրել: 5 տոկոսը, որոնց կարելի պայմանականորեն անվանել «մաքսայինի ակտիվ», դրան կողմ է. նրանք նախ՝ ողջունում են ազատության ցանկացած սահմանափակում, երկրորդ՝ ամեն տեղ տեսնում են «Արեւմուտքի դավադրություն»: 5 տոկոսն էլ դրան դեմ է, այդ թվում նաեւ՝ ես, քանի որ, ինչպես ասացի, կարծում եմ, որ նման օրենքներն իրականում պաշտպանում են իշխանություններին, ոչ թե պետությանը:
Կարդացեք նաև
Ավելացնեմ, որ դեսպան Վոլինկինի չհավանած հ/կ-ները իմ աչքի լույսը չեն: Նրանք իսկապես հաճախ ընկնում են ծայրահեղությունների մեջ՝ երբեմն անտեսելով փաստերը, աշխատում են ամեն «կեղտ բռնել»: Բայց դա մեր պետությանը վնաս չի: Իսկ նրանց գործունեությունը սահմանափակելը վնաս է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե ՀՀ-ում կատարվի օրենսդրական փոփոխություն եւ ընդունվի օրենք,ըստ որի՝ «քաղաքականությամբ զբաղվող» արտերկրից ֆինանսավորվողները պետք է գրանցվեն որպես «արտասահմանյան գործակալներ»՝ համապատասխան պատասխանատվությամբ, կվերադառնանք մ.թ. 301 թվական եւ “կկորցնենք” “իշխանություն-պետություն”-ը: Կպարզվի, որ բոլորը գործակալներ են:
Չի կարելի սահմանափակել ազատությունը,մարդիկ պետք է ազատ լինեն իրենց խոսքն ու համոզմունք արտահայտելու մեջ,թող խոսեն ինչքան ուզում են,միևնույնն է լսողները հիմար չեն և տարբերում են ցավով արտահայտած խոսքը, ուրիշ երկրի շահեր հետապնդող խոսքից:Բայց, իհարկե թշնամի երկրների հանդեպ պետք է զգույշ լինել,օրինակ Դավիթ Օղլու կողմից ֆինանսավորվող ՀԿ-ն Հայաստանում (որը հոսով եմ չկա Հայաստանում) չեմ կարծում, որ պետք է աչքաթող անել:Ես գիտեմ,խարոն Աբրահամյան,որ Դուք չեք ընդունում թշնամի երկիր հասկացողությունը,բայց ես ունեմ իմ սեփական մոտեցումը:
Կներեք, թուրքիայի արտգործնախարարի անունը սխալ եմ գրել,ես կարծում էի Դավութողլի ն դա անուն ազգանուն է ՃՃՃՃ
«Արևմուտքի դավադրություններ»-ը էնքան էլ անմեղ ու վերացական չեն, պ Աբրահամյան, ինչպես Դուք արդեն որերորդ անգամ փորձում եք ներկայացնել: Իսկ երբ որոշ ՀԿ-ներ, Արևմուտքի հետ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ հանկարծ սկսում են պահանջել ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցում(!), որովհետև ռուսականներ ը ցույց են տալիս, թե իրականում ինչ է կատարվում մայդանում կամ Օդեսայում(իսկ արևմուտքը դա թաքցնում է), հասկանալի է դառնում, որ նրանք «ցուցումներ» են ստանում նույն կենտրոնից: Այնպես որ մի սվաղեք: Եթե պ դեսպանը տեսնում է, որ բացահայտ հակա-ռուսական հիստերիա է այդ երկրում,(իսկ դա այդպես է) նա ՊԱՐՏԱՎՈՐ է դրա դեմն առնել, ցանկացած ուրիշ երկրի դեսպան նույնը կաներ: ՈՒրիշ բան, որ մեր ժողովրդի վրա,իրոք, այդ հակա-ռուսականը չի ազդում:Հիշում եք, Դուք գրել էիք ,—Ով վճարում է, նա էլ պատվիրում է: Հենց էդ ՀԿ-ների ձեռքն այսօր կրակն է ընկել ՈՒկրաինայի 45՛ մլն ժողովուրդը, ու ողբերգական արդյունքները տեսնում է ամբողջ աշխարհը: Իսկ ազնիվ ՀԿ-ները թող աշխատեն հարյուր տարի :
Մամուլը և հասարակական կազմակերպություները ամբողջովին ապականված են ամերիկյան պետական ապարատի կողմից: Սկսած բոլոր հեռուստաալիքներից մինչև ամեավերջին գովզդային թերթիկները:
կատարյալ այլասերված, բարոյազուրկ Սոդոմ և Գոմոր:
կարծում եմ, որ այս ոլորտներում հասունացել է Աստծու հատուցման ժամը, ինչպես սոդոմգոմորում
Լրիվ որակդ գցել ես..))).. Առաջ գոնե, քո հնարավորությունների սահմաններում, փորձում էիր ինչ-որ բան հիմնավորել։ Հիմա միայն «ֆաթուաներ» ես հրապարակում ..)))…
Էս շիտակ կոմունիստները վերջապես իրնց «գույնը» փոխել աստվածահավատ են դարձել…հաջորդ քայլն էլ լիբեր… հետո էլ… լեզուս չի պտտվում թե գրեմ …
Ձեր թերթն էլ, նախանձելի հաճախականությամբ, իր էջերը տրամադրում է հատկապես հակա-ռուսական ՀԿ-ներին, նրանց պրովոկացիոն հայտարարություններին: Դուք չեք տպագրում նրանց,ովքեր Ռուսաստանին չեն քլընգում, կամ նրանց խոսքը խեղաթյուրված, կիսատ եք ներկայացնում: Հայաստանում լրատվական դաշտը ԸՆԴԳԾՎԱԾ հակա-ռուսական է, որը մեր իշխանությունների մեծ բացթողումն է: Անկախ, ազնիվ, ԻՍԿԱԿԱՆ լրագրող փաստորեն չկա: Նույնիսկ հաշվի չեք առնում այն փաստը, որ ընթերցողը հիմա հնարավորություն ունի լիքը ուրիշ ինֆորմացիայի)))):,,,,,,,,, Իսկ մի տաս տարի առաջ մեր լրատվությունը շատ բարձր մակարդակի էր: Ափսոս, որ այսպես հետադիմեցիք;
https://www.aravot.am/2014/05/10/459181/
Ինձ թվում է որ պարոն Վոլինկինի կողմից «կազմակերպած» վերեվում բերված ակցիայի մասնակիցներին լավ կլիներ ծանոթանալ նաեվ Ռուսական մամուլում հրապարակված այլ կարծիքներին, իհարկե չէր խանգարի այդ անել նայեվ մէր «այլախոհ», «շիտակ» մտածող հին բոլշեվիկների «թոռնիկներին»…իհարկե աաաաաաաաամերիկյան ռեակցոներները մեզանում ունեն իրենց արժանի հակառակորդներին …այսօրվա Ռուսաստանի ղեկավարության կազմը նախկին ԿԳԲ ի 80 տոկոսն է…«դեմոկրատ» Ելցինի օրհնած ձեռքով…
Ձեզ եմ հրամցնում Ռուսական «ռեակցիոն» մամուլի հետեվյալ հրապարակումը.
https://www.novayagazeta.ru/politics/63492.html
Հայկը մեզ մեղադրում է բացառապես հակառուսական տեսակետը լուսաբանելու համար, իսկ Դուք, սիրելի Գալուստ, ռուսամետ ակցիան լուսաբանելու համար: Ուրեմն, ինձ թվում է, մենք ճիշտ ուղու վրա ենք:
Պ Աբրահամյան, Ձեր նշած «պարիտետ»ը 10-1 հարաբերությամբ է, հօգուտ հակա-ռուսականի:
Կուզեի ավելացնել, որ մեզանում «ֆաշիստների» պակաս չունենք, պարոն Ահարոնյանը ձեզ օրինակ… եթե նրա ձեռքում ճար լիներ նա բոլոր «ախպարներին» իր «պապիկ» Միկոյանի պես « ս…» կաներ դեպի «գուլագ» ները… պատկերացնում եմ ինչքան ցավալի է իրենց համար…հարգելի Արամ համենայնդեպս զգույշ եղեք … մեր երկրում նախկին ԿԳԲ ի ներկայացուցիչների պակաս էլ կարծում եմ չկա…
ինչ՞ է սա Արամի լինքը: մի կաթիլ ծով հակառուսական պրոպագանդայի մեջ, որով հեղեղված է “Առավոտ”-ը: սրանով դնել հավասարության նշան, նշանակում է բացարձակապես չհարգել քաղաքացուն:
պրոպագանդան այն չէ, որ մի “բան” ասես: պրոպագանդան այն է, որ այդ “բանը” ասես հարյուրավոր անգամներ, տարբեր բառերով ու նախադասություններով:
Իսկ “Առավոտը”, ինչպես նաև ծայրից ծայր հայկական ու ռուսական մամուլը- դա ԱՄՆ-ի պրոպագանդիստական գործիքն է: այսպես ասած- հինգերորդ էշելոն:
թող ոչ մեկը չխաբնվի սալավյովենրի թաք ու բիր “ռուսականությամբ”: նրանց բոլորը ստեղծվել են ցէէռուի կողմից ու ծառայում են ցէէռուին: իսկ եթե փորձեն դավաճանել, ապա լավագույն դեպքում հանկարծամահ կլինեն “ինֆարկտից”
https://www.aravot.am/2014/05/10/459075/
lragir.am չմտնեք հանկարծ 🙂 Ռուսամետների համար ինֆակտի բունա
Ես զարմանում եմ, որ մարդիկ այդ հայտարարության դեմ բողոքւմ են… Ռոսատանին…
Բողոքում են Ռուսաստանին… Վոլինկինից..)))…
Սիրելիներս, Վոլինկինը Ռուսաստանի դեսպանն է Հայաստանում, նա պարտավոր է պահպանել Ռուսաստանի շահերը Հայաստանում։ Դեռ ավելին՝ հենց նա վատ պաշտպանեց, կամ «հարազատացավ» իր պատոնավարման երկրի հետ և սկսեց նրա շահերը պաշտպանել՝ իր երկրի շահերը պաշտպանելու փոխարեն (դեսպանների մոտ այդպիսի բաներ լինում են), Ռուսաստանի ԱԳՆ֊ը պետք է նրան կամ պաշտոնանկ անի, կամ տեղափոխի ուրիշ երկիր…
Ասեց, ասեց… հետո ինչ? Դու, որպես անկախ երկիր հեչ պարտավոր չես նրա ասածը անելու … Թող ինքը ասի, ինքն էլ լսի…)))..
Եթե բողոքելու կարիք կա, դա Ռուսաստանից չէ, այլ Հայաստանի կառավարությունից՝ նրա համար, որ Ռուսաստանի դեսպանին թույլ է տվել մտածել, որ այդպիսի բան ասելը հնարավոր է…
Նույնն էր, որ բողոքում էին Ռուսաստանի դեսպանատան առաջ, որ օրենք է ընդունվել, որով հեշտացվում Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը և դեպի Ռուսաստան միգրացիան…)))..
Վատ բան են արել? Հեշտացրել են…
Այդքան լավ երկիր ես, մի օրենք էլ դու ընդունիր, որ նախկին Սովետական քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն տրվում է հեշտացված կարգով՝ սկի հայերեն իմանալ պետք էլ չի՝ տեղում կսովորեցնենք։ Հաղթի մրցակցությունում, ավելի լավ կենսապայմաններ առաջարկի թող այդ թվում նաև Ռուսաստանից՝ քո մոտ 50 մլն մարդ գա։ Կունենաս 50 մլն քաղաքացի… Թե չէ՝ արգելել…)))…
Արամ: դիմում եմ անձամբ ձեզ, որ Դուք տարիներ շարունակ խաղում եք կրակի հետ,
այն ինչ որ կատարվում է Կիևվում, վաղը կարող է տեղի ունենալ Երևանում, և չեմ կարծում որ դրանից Դուք կամ ձեր ընտանիքը անձամբ ինչ որ բան շահի:
Այն բարոյահոգեբանական վիճակը, որ այժմ ստեղծվել է Երևանում ու որին ականատես եղա այս մի քանի օրերին, մեծամասամբ /90 %/ ստեղծվել է հենց Մասայական ինֆորմացիայի միջոցների կողմից: Դուք անձամբ պատասխանատու եք այդ ամենի համար:
Եթե մի քիչ գոնե հայրենասիրություն ունենաին մեր մասայական ինֆորմացիայի պատասխանատուները, ապա ՈՒկրաինայի դեպքերը, և արդեն քանի ամիս է շարունակվող Ուկրաինայի բնակչության ցեղասպանությունը օրինակ կլիներ հասկանալու այս ամենը: մենք թոքր երկիր ենք, և Հայստանում ոչ մեկը չի փրկվի: խելքի եկեք, քանի դեռ հնարավորություն կա սթափվելու:
Քո հետ համաձայն եմ միայն մի բանում (մնացածին չեմ անրադառնա), եթե Ռուսաստանը այսպես շարունակի (իսկ երբ ֆաշիզմը սկսվում է, ինքն իրենով կարճ ժամանակում չի կանգնում, որոշակի պարտադիր փուլեր կան, որոնք ժամանակ և զոհեր են պահանջում), Ա. Աբրահամյանը ինչ-որ ժամանակ կամ կընկնի համակենտրոնացման ճամբար, (Ռուսաստանում դրանք շուտով կլինեն՝ եթե արդեն չկան), կամ կփախչի երկրից (եթե հասցնի)։
Այդ ժամանակ, ես նրա հետ կհանդիպեմ Փարիզյան սրճարաններից որևէ մեկում, նրա հետ սորձ կխմեմ ..)).. և նրան կհիշեցնեմ այն ժամանակը երբ նա «հայրենասեր» էր, և քարոզում էր հայերին ՝չարտագաղթել…)))..
Պրոցեսը սկսվելու է ՀԿ-ներից, բայց դրանք լինելու են ընդհամենը ամենաառաջինները…
Չմոռանամ նշել, որ Ռուսաստան գնացածները «արտագաղթած» չեն, ընդհամենը նույն բանտի մեջ, փոքր բանտախցից տեղափոխվել են մի քիչ ավելի մեծ բանտախուց, որտեղ պայմանները մի քիչ ավելի լավն են, սնունդն էլ մի քիչ ավելի կալորեական։
Արամ տեսեք , զուր չէի զգուշացնում…իհարկե մենք արդեն Մարտի 1 ի սնայպերների հետ ծանոթ ենք Հակոբ,ուրեմն կարծում էք նրանք այդքանով չեն բավարավի, ողջ ազգին կրակովը կտան? «վ սարտիրե բուդուտ մաչիտ…» …խեղճ Սախարով մի գլուխտ բարձրացրու ու տես ին է կատարվում…
Առաջին «Մարտի 1»-ը 1990 թ. օգոստոսի 29-ին էր (նոր իշխանության, կառավարության առաջին փորձը):
Եվ ԼՏՊ-ն Ազիզբեկովի հրապարակում բարձրացրեց Սախարովի գլուխը:
գմփցրիր…
Հակոբ,Դու չես կարծում,որ եթե հայկական կգբ-ն մի փոքր նույնիսկ կասկածեր,որ պարոն Աբրահամյանը ինչ որ Արևմուտքի պատվեր է կատարում,նրան անմիջապես կհեռացնեին “Շանթ” հեռուստաընկերությունից< պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:Իսկ ես չեմ կարծում,որ դու ավելի շատ ես ինֆորմացված քան թե ԿԳԲ,ն: Թեև ով գիտի:ՃՃՃ
Եթե անկեղծ լինենք, ՀԿ-ներից շատերը սկզբում չեն էլ կասկածել, որ մի օր իրենց առաջ այսպիսի «պարտականություններ» պետք է դրվեր, նրանց մեծ մասին հիմա ստիպում են(надо отработать деньги). Այնպես որ, պետք չէ սպասել, թե նրանք կսսկվեն: Միգուցե նրանք այժմ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն, քան մյուսները: Իսկ վախենալ,իրոք ,պետք է: Արդեն համոզվել ենք դրանում: Եթե ՈՒկրաինայում չհաջողեցնեն պատերազմի մեջ ներքաշել Ռուսաստանին, կփորձեն դա անել Հայաստանում: Արդեն ծիլերը երևում են: ԵՎ, ուրեմն, մեզ հիմա պետք է համախմբվել, չթշնամանալ, չմեղադրել մեկմեկու: Ոչ մի ատելություն: Բոլորս պետք է նպաստենք միայն ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒՆ, քանզի դրանում է մեր փրկությունը: Ամեն մի հայ թանկ է մեր համար:
արգելի Հայկ, ես հասկանում եմ թե ինչի ես սա գրել, բայց բացարձակապես չեմ ընդունում քո այս մոտեցումը:
Բացարձակ սխալ մոտեցումը:
դավաճանը կարող է իսկզբանե գիտակցի կամ էլ չգիտակցի իր արածի ողջ նողկանքը: ավելին, նա կարող է կատարել էտ քայլը, քանի որ /ԱՄՆ-ը/ իրեն երկար ժամանակ սոված է պահել: սակայն դավաճանությունը մնում է դավաճանություն, ու ի՞նչ համախմբման մասին է խոսքը: դավաճաննի հե՞տ:
պետք է լավ հասկանալ, որ պատմությունը միշտ էլ կրկնվում է, ու եթե ժամանակին պարտիզանները ծառերից չկախեին դավաճաններն, ապա մասնավորապես հայերից 90% հիմա չէին լինի, իսկ մնացած 10%-ը թուրքին ստրկության մատնված կլինեին:
դավաճանությունը, դա համամարդկային չափանիշներով այն միակ ռուբիկոնն է, որին անցնելուց ոչ մի ազգ ու ժողովուրդ հանդուրժողականության մասին չի էլ շշնջում: Դա անգամ Քրիստոսը չի ներել…
Դավաճան էին արդյոք Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարող գերմանացի հակաֆաշիստները? Իսկ Ստալինյան ռեժիմի դեմ պայքարող ռուս այլախոհները? (օրինակները կարելի է անվերջ շարունակել..)).. օրնակ Պոլպոտի դեմ պայքարող կամոջական պարտիզանները, որոնց բազաները Լաոսւմ էին..))..)։
Հիտլերը «չներեց» դավաճաններին, ուղարկեց նրանց գազախուց։ Ստալինը չներեց «դավաճաններին»՝ բոլորին գնդակահարում էր։ Պոլպոտը չներեց «դավաճաններին»՝ բռնվածների գանգամաշկը հանում էր։
(Հիտլերը սպանեց 2,5 մլն գերմանացի, Սովետական ռեժիմը ըստ տարբեր հաշվարկների՝ 35-55 մլն, Պոլպոտը՝ բնակչության 20-22%-ը)։
Շատ ճիշտ ես.. դավաճանությունը «անգամ Քրիստոսը չի ներել…» …
Ֆաշիստական Գերմանիայում Քրիստոսը՝ Հիտլերն էր, Սովետական Ռուսաստանում՝ Ստալինը, Կխմեռական Կամպուչիայում՝ Պոլպոտը…)))…
Մնաց պարզել՝ ով է ՔՈ Քրիստոսը…)))…
գըմփ….
Ամենավտանգավորն այն է, որ այդ ՀԿ անդամներին(շարքային) սովորեցնում են բացահայտ ստել(եթե ,50 հոգի եք, ասեք ,50 հազար, կամ միլիոն), ինչքան հնարավոր է կեղտող, այլանդակ բառեր օգտագործել, հատկապես պաշտոնյաների հասցեին, ցանկացած գնով պրովակացիա սարքել ոստիկանության աշխատողների գլխին, բարձր ու ագրեսիվ ճղճղալ, անընդհատ կրկնել սպանել, արյուն թափել, վառել,,,,,,,ու էդ էրեխեքին համոզում են,թե «իրենք իսկական հայրենասեր են»: Դրանք էլ սովորաբար անապահով, կրթություն չստացած երիտասարդներ են, որոնք ուրախ են այնքանով,որ իրենց վերջապես նկատել են , համ էլ փող են աշխատում: Եվ ամենակարևորը—նրանց բողոքն ուղղված է կա՛մ իշխանությունների, կա՛մ Ռուսաստանի դեմ: Ասածս կապ չունի «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը, կամ էլ մյուսներին, խնդրում եմ չխեղաթյուրել:
էլ խի կապ չունի, որ…Hayk, դու քանի տարեկան ես
ՀԿ ները նման են բակտերիաների,որոնք ապրում են մարդու օրգանիզմում:Կան վնասակար և կան մարդու կյանքի համար անհրաժեշտ բակտերիաներ:Անտիբիոտիկ կոչվածը, առանց բժշկի նշանակմամբ խստիվ արգելվում է օգտագործել,իսկ Ռուսաստանի դեսպանը հաստատ բժիշկ չի այդ հարցում,այլ հարևանի նման մի բան է,որը ասում է հակաբորբոքիչ խմեք,փորացավը կանցնի,բայց մենք պարտադիր չէ,որ լսենք այդ խորհրդին,միգուցե անհրաժեշտ է ընդամենը տաք գուլպաներ մի որոշ ժամանակ կրել:
Դրսից Ֆինանսավորվող ՀԿ-ն լավ բան ա,փող ա մտնում պետություն, մարդիկ աշխատավարձ են ստանում: Միևնույն ա հայերը գործ անող չեն,մի երկու ստից միտինգ կանեն,մնացած փողերը ևս ևս կանեն:Ես կարծում եմ որ արտասահմանյան փողերը, ևս ևս անելու մեջ ոչ մի վատ բան չկա,առավել իհարկե եթե այդ փողերը հայ- ռուսական հարաբերությունները վնասելու համար են:ՃՃՃՃ
Դրսից ֆինանսավորվող ՀԿ-ն հենց դրսի շահերն էլ պաշտպանում է:
Հարգելի հայեր, ապրում եմ Շվեդիայում, լավ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ինչպիսի ուժեր են գլուխ բարձրացրել…ինչպիսի ուժեղ հակառուսական պրոպագանդա կա…՛Ուկրաինայի դեպքերը թող դաս լինեն բոլորիս համար. Նրանք անգամ Ուկրաինային չեին ուզում Եվրոպական Միության մեջ ընդգրկել, ուր մնաց մեզ հայերիս, դա հատուկ ցրագիր է Ռուսաստանի դեմ, որը առաժմ իրենց ուզածով չի գնում, հիմա էլ անընդհատ Բելոռուսիայի մասին են խոսում, զգույշ եղեք, այս ամենը մեկ նպատակ ունի, քայքայել Ռուսաստանի էկոնոմիկան, մեզ էլ որպես գործիք այստեղ/այնտեղ օգտագործել. Կարծում եմ այսօր միայն Ռուսաստանի հետ պետք է համագործակցել եվ ապահովել մեր սահմանները, մեր էկոնոմիկան. Մի հրապուրվեք էդ Եվրոպական օգնություններով, սրանք հենց այնպես ոչինչ չեն անում, իրենց մոր համար մի պաղպաղակ չեն գնի իրենց փողով, էլ ուր մնաց մեր մասին մտածեն. Մի բան էլ թեմայից դուրս ասեմ՝ ինչ կլինի եթե Եվրոտեսիլին չմասնակցենք, այդ փողը կարելի է մի դպրոցի վերանորոգման վրա ծախսել օրինակի համար, մենք էլ մեր քվեարկությոևնների գումարը կփոխանցենք Հայաստանին. Մեզ ինչ է տալիս այդ մրցույթը…Եվրոպան քիչ փող ունի, հիմա էլ այդ մրցույթով փող աշխատի…
«Քեզանից» առաջ էլ Hakob-ն էր «ապրում» Կանադայում, հետո պարզվեց՝ ապրում է ՀՀԿ գրասեյակին կից «Պուտինյան ակումբի» երկրորդ հարկում։ Հոսանքը, ջուրը, գազը և ինտերնետն էլ՝ անվճարեն…)))..
Ւնչևէ… Ես երկար տարիներ ցանկանում եմ Շվեդիայում ապրել՝ չեմ կարողանում, մի հատ քոսոտ Ֆրանսիա է բաժին հասել..)))..
Շատ ճիշտ ես ասում, այդ սրիկաները բոլորին խաբում են, և որպեսզի խուսափես կեղծիքից՝ գնա Ռուսաստանում ապրի, այնտեղ ճշմարտության համատարած կանաչ դաշտեր են, հեռուստացույցը միացնում ես՝ վրատ հորդում է մաքուր ճշմարտության հեղեղը, բացում ես թերթը «Ճշմարտություն» («Прввда»), մեջը՝ ճշմարտոթյուն..)))..
(Բրևժնևի անեկդոտը հիշեցի՝. Մի ընկերը մյուսին ասում է՝ «Ամեն տեղ Բրեժնև է։ Հեռուստացույցը միացնում ես Բրեժնև է, թերթը բացում ես Բրեժնև է, տունը մի հատ կանսեռվա ունեմ՝ վախենում եմ բացեմ»։..))))..)
Գնա Ռուսաստանում ապրի, ազատվի այդ կեղծիքից…
Հենց տեղ հասնես ձայն տուր..)))…
Արսեն ինչպես տեսնում եմ ոչ մի կոմենտար անպատասխան չես թողնում, բոլորին ՝՝նախշելով՝՝ քո հիմար տրամաբանությունն ես առաջ տանում, եթե այլ բան չունես ասելու, թույլ տուր այլ մարդիկ արտահայտվեն, արդեն հոգնեցինք քեզնից…սա ի միջիայլոց, խորհրդի կարքով. Իսկ հիմա պատասխանեմ՝ մոտովորապես գիտեմ ով ես, իշխաննություններին քննադատելով, հոմոսեքսուալիստների շահերը պաշտպանելով փորձում ես գլուխդ այստեղ այնտեղ պահել. վատ տակտիկա չէ, հիմա էլ արդեն Ֆրանսիան է քոսոտ դարձել, ՝՝Ոսկե ձկնիկի՝՝ պատմությունը հիշեցի. Քո պեսներն են պատճառր, որ Հայաստանը այս վիճակում է. Ավելի լավ է քո գործով զվաղվիր, Ֆրանսիան լավ էլ նպաստ է տալիս քեզպեսներին…Հայաստանում մի կերպ գլուխ կհանեն ու վստահ եմ հակառուսական ակցիայի համար Եվրոպայի կողմից ֆինանսավորողները այդքան էլ շատ չեն և ժողովուրդը ժամանակին կկանգնեցնի դրանց.
«Սիրելի» Աննա..))).. Ես արդեն մի քանի ամիս է «առանց հոգնելու» պատասխանում եմ Hakob-ի գրած «տաղանդավոր» վերլուծություններին, իսկ դու՝ քո երկրորդ «բացահայտման» մեջ արդեն հոգնել ես ..)))..
Որիշի «տրամաբանությունն» հիմար որակելուց առաջ բարի եղիր հիմնավորել, որտեղ է հիմարությունը..))).. Դե հիմնավորիր..))).. սպասում եմ..
… Քո պեսներն են պատճառր, որ Հայաստանը այս վիճակում է… միտք ինձ շատ է դոր գալիս..))).. «ինձպեսը» ինքնակամ, Հայաստանում չէ արդեն 17տարի, կարծես բավականին ժամանակ է, որ Հայաստանը թեթևացած շունչ քաշեր..))).. և Hakob-ապեսների մտածողության և գործունեության շնորհիվ Երկիր դառնար … բայց … ինչպես տեսնում ես, արդյունքը տեսնում ես…)))…
Դու ապրում ես Շվեդիայում… Եթե իհակե ապրում ես, հնարավ է ոչ թե ապրում ես՝ այլ «ապրվում»..))).. և գրում ես հոմոսեքսուալների մասին…
Իհարկե պաշտպանում եմ, հոմոսեքսուալների նկադմամբ վերաբերմունքը՝ հասարակության բարեկրթության (ՀՀ քաղաքացիները այդ տերմինը յուրովի են հասկանում, նրանց համար՝ «ոչ ագրեսիվության») ինդիկատորներից մեկն է։ Նրանք հասարակության ամենախոցելի շերտերից մեկն են, և եթե նրանց իրավունքները կարողանում են պահպանվել, որեմն ես հանգիստ եմ՝ իմը հսատատ կպահպանվեն, ես ավելի մեծ խմբում եմ իսկ միշտ ավելի փոքրից է սկսվում… (Չմոռանանք, որ Հիտլերը հրեաներից չի սկսել, սկսել է հոմոսեքսուալներից, ի ծնե մտավոր արատներ ունեցողներից…)…
ապրես, Աննա, որ ուժ էս գտել ու ասում ես ճշմարտությունը:
Ցավոք մեր հայերի մեծ մասը, ովքեր որ ապրում են եվրոպա-ամերիկայում, թաղված են կոմպլեկսների մեջ, ու իրանց հիմնական խոսքը նվիրված է նրան, որ “ՑՈՒՅՑ ՏԱՆ” թե ինչքան ճիշտ բան են արել որ լքել են Հայաստանը ու հիմա էլ ինչքան “հաջողակ” են, իսկ իրականում լինելով ամենադժբախտ մարդիկ: սակայն դա իրենց խնդիրն է: իսկ ՆՈՐՄԱԼ հայ մարդկանց խնդիրն է -ճշմարտությունը հասցնել փակ տարածքում ապրող հայաստանցիներին:
Փակ տարածք չկա: Կան տափակ եւ պարփակ մարդիք:
Դու էլ շատ ապրես «Hakob», որ ասում ես ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից բացի…)))…