Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող կազմակերպությունների գործունեությունը վերանայման կարիք ունի». News.am

Մայիս 10,2014 10:04

Հայ-ռուսական բարեկամությունը շատ մեծ արժեք է բոլոր հայերի համար, եւ այդ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի Հայաստանում պետք է «այլ մեթոդներով չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ» եւ հակառուսական քարոզչություն են իրականացնում:

Նրա խոսքով՝ Հայաստանում ՌԴ դեսպանը արտահայտվել է կոնկրետ ձեւակերպմամբ, նա նկատի է ունեցել այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: «Կարծում եմ, որ այն բոլոր կազմակերպությունների գործունեությունը, որոնք սեպ են խրում այդ բարեկամության մեջ, վերանայման կարիք ունի»,-ասել է Ուրիխանյանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայնքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031