Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադով եւ սալորաչրով պաղպաղակ

Մայիս 10,2014 14:00

Այս պաղպաղակի մեջ սալորաչիրն ու սեւ շոկոլադը այնքան ներդաշնակ են, ու պաղպաղակը այնքան նուրբ համ ունի, որ պարբերաբար ցանկանալու եք պատրաստել:

Անհրաժեշտ մթերքները

 

2 տուփ սեւ, դառը շոկոլադ առնվազն 60%-անոց, ցանկալի է ավելի բարձր տոկոսով
100 գ կարագ
100 գ շաքարավազ
4 ձու
300 գրամ բարձր յուղայնության կաթնասեր (յուղի պարունակությունը պետք է լինի 30%-ից բարձր, հանկարծ չգնեք 10%-անոց կաթնասեր, այդ դեպքում պաղպաղակը չի ստացվի)
2 ճաշի գդալ կակաո
10-15 հատ սալորաչիր, որը նախորդ օրվանից թրջվել է կոնյակի մեջ:

 

Պատրաստումը
ice-cream1Չորս ձվի սպիտակուցն առանձնացնել, լցնել մի տարայի մեջ, դեղնուցը` մեկ այլ, եւս մեկ տարայի մեջ լցնել կաթնասերը:

ice-creamԱռանձին պատրաստել «ջրային բաղնիք»` համեմատաբար մեծ կաթսայի մեջ մի քիչ ջուր լցնել, վրան դնել ավելի փոքր կաթսա կամ թասիկ, որը ամբողջությամբ չի մտնում մեծ կաթսայի մեջ, մնում է վրան: Դնել միջին կրակի վրա: Թասիկի մեջ լցնել կտրատած դառը շոկոլադը 100 գ կարագի հետ: Մինչեւ շոկոլադը հալվի, անցնել մյուս գործերին: Սպիտակուցը շատ լավ հարել, մինչեւ պինդ բեզե դառնա: Նույն ձեւով հարել կաթնասերը, մինչեւ ամբողջությամբ պնդանա: ice-cream2ice-crame3ice-cream4ice-cream5ice-cram6Դրանից հետո սկսել հարել դեղնուցը` շաքարավազի հետ, կամաց-կամաց ավելացնել հալված շոկոլադը, որը դեռ գոլ վիճակում է, ապա ավելացնել կակաոն, նախապես կոնյակի մեջ թրջած եւ կտրտած սալորաչիրը, նորից խառնել: Մնում է ավելացնել կաթնասերն ու հարած բեզեն: Դրանք ավելացնում ենք փայտե կամ սիլիկոնե գդալով խառնելով` հարիչը այլեւս պետք չէ: Զգույշ, նրբորեն խառնելով ավելացնում ենք սկզբում կաթնասերը, վերջում սպիտակուցը: Պատրաստ է:
Վերցնում ենք ուղղանկյուն կամ քառակուսի խորը տարա, օրինակ` կեքս պատրաստելու համար նախատեսված: Կպչուն ցելոֆանով պատում ենք այդ տարայի ներսը, եւ մեր պաղպաղակը զգուշությամբ լցնում ենք մեջը, նույն կպչուն ցելոֆանով փակում ենք տարան, որպեսզի սառցարանի հոտը չդիպչի մեր պաղպաղակին, եւ դնում ենք սառցարան` առնվազ մեկ գիշեր:

Հաջորդ օրը հանում ենք սառցարանից, վրայից հանում ենք ցելոֆանը, շուռ ենք տալիս մեծ, ցանկալի է ուղղանկյուն կամ քառակուսի մատուցարանի մեջ: Շատ տաք ջրով թրջած եւ քամած սրբիչով ծածկում ենք ապակե տարան: Այդ գործողությունը կարելի է մի քանի անգամ կրկնել, մինչեւ պաղպաղակը միջից դուրս գա: Հեշտությամբ դուրս է գալիս: Մնացած ցելոֆանն էլ ենք հանում, կտրատում ենք եւ մատուցում… Կարելի է նաեւ առանց տարայից հանելու ուղղակի գդալով, սովորական պաղպաղակի նման վերցնել եւ լցնել համապատասխան բաժակի մեջ:

ice-cram1

Ի դեպ, կարող եք պաղպաղակին ավելացնել նաեւ նարնջի կեղեւ: Ավելի հետաքրքիր համ կունենա պաղպաղակը: Բարի ախորժակ:

ice-cream-7

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Շնորհակալություն հեղինակին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031