Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիսի քաղաքապետը պետք է ինքնուրույն լինի, Լիսկայի ասածները չանի». Էմիլ Բուդաղյան

Մայիս 09,2014 23:23

Արա Բուդաղյանի՝ Գորիսի քաղաքապետ առաջադրվելու լուրը  հոր՝ Էմիլ Բուդաղյանի սրտով չէ: Նա որդու առաջադրվելու մասին ասաց՝ ընդհանրապես չի ցանկանում խոսել:

«Բայց ինքը ինձ հարցրե՞ց, որ թեկնածություն դրեց: Չէի ուզենա, որ խառնվեր այդ ընտրություններին, մեկ է ժողովուրդը տրամադրված չէ այդ ընտրություններին մասնակցել»,- ասաց Էմիլ Բուդաղյանը՝ պնդելով, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններին էլ են համապետական ընտրությունների նման փողով ձայն են գնելու:

Մեր հարցին՝ ինչպիսի քաղաքապետ է Գորիսին պետք, պարոն Բուդաղյանն ասաց, որ մարզպետից կախում չունենա.«Որ ինքնուրույն գործի, ոչ թե նախկին մարզպետի՝ Լիսկայի, ասածներն անի»:

Մեր հարցին, թե, այսինքն` նախկին մարզպետի «շորշոփը» դեռ մարզում կա՞, ասաց՝ ոչ այնքան:

Նա նաեւ ասաց, որ քաղաքապետի թեկնածուներին էլ չի ճանաչում ու չի ցանկանում խոսել սպասվող ընտրությունների մասին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031