Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Դուշման Վարդանն ասում էր. ամոթ է այն երիտասարդներին, ովքեր գնում են Ռուսաստան ու դառնում հնոցապան կամ մեխանիկ»

Մայիս 09,2014 23:16

Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանի շիրիմի մոտ հանդիպեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին:

P5090841

 

Նա եկել էր՝ հարգելու Արցախյան ազատամարտում զոհված հայ կամավորականների պայծառ հիշատակը: «Վարդանի, նրանց ընտանիքի հետ դեռ Արցախյան պատերազմից առաջ եմ ծանոթ ու մտերիմ եղել: Վարդանն ասում էր. «Ամոթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան եւ դառնում հնոցապան կամ մեխանիկ: Թուրքը մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է  դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»: Պատերազմի ժամանակ, իսկ Վարդանը կռվել  ու հաղթանակներ է տարել իր մասնակցած բոլոր ճակատամարտերում, նաեւ ասում էր. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի դիպչի, իսկ եթե զոհվեմ՝ միայն դավադիր ականից կլինի: Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ կռվեմ»:

Վարդանն այս խոսքերն ասել է Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն պատերազմը դեռ չի ավարտվել: Նրա խոսքերն այսօր էլ արդիական են: Եվ մենք, հատկապես մարզաշխարհի մարդիկ, պարտավոր ենք սիրել մեր հայրենիքը, մեր երկիրը, մասնագիտությունն ու ընտրած ոլորտը եւ մարզական պատերազմներում անենք հնարավոր ամեն բան՝ վերջնական հաղթանակի եւ Հայաստանի դրոշը հաղթականորեն ծածանելու համար», –  ասաց Գաբրիել Ղազարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Ամոթ այն պետության կառավարությանը, որտեղ երիտասարդները բանակում ծառայելուց հետո` մի երկու տարի աշխատանք փնտրելուց եւ չգտնելուց հետո ստիպված գնում են Ռուսաստան աշխատելու: Կռվողներից մնում եք դու, Տարոնը, Աշոծյանը, Շարմազանովն էլ վաշտի հրամանատար: Քիչ էր մնում Հրանուշին ու Հասմիկին մոռանայի` կամուֆլյաժը հագած ձեր թիկունքին կանգնած են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031