Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդու ընկերը գաղութից դուրս գալով` մահացավ ավտովթարից

Մայիս 09,2014 21:30

Ինչպես հայտնի է, երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում: shamshyan.com-ի հաղորդմամբ, BMW X5 մակնիշի 34 DZ 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել, որի հետևանքով 3 հոգի մահացել էին, 1 հոգի տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Մահացածները եղել են 2 տղա և 1 աղջիկ:

374bd5283d1d60a46b81fc212c3b6e99

Այսօր Aravot.am-ին որոշակի մանրամասներ հայտի դարձավ այդ ավտովթարից: Մահացողը Գյումրիի Սլաբոդկա թաղամասի բնակիչ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւան, 34-ամյա Արա Մրյանն է, որը մեղադրվեց 2006 թվականի գարնանը Գյումրու կենտրոնում՝ Արվեստների ակադեմիայի հարեւանությամբ գտնվող «Դուետ» սրճարանում հնչեցրած կրակոցների մեջ: Նա, ըստ առաջադրված մեղադրանքի, սրճարանում կրակել էր Մայիս Կարապետյանի վրա, որը մահացել էր Գյումրու Ճերմակ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Այդ ժամանակ քրեական գործ հարուցվեց նաև վիրաբույժ Հրանտ Ներսիսյանի դեմ, որը մեղադրվեց հետվիրահատական սխալ թույլ տալու համար:

Ըստ որոշ տեղեկությունների, Արա Մրյանը` Գյումրիում առավել հայտնի Սլաբոդկի Պիշ մականունով, 8 տարի դատապարտվելով ազատազրկման, 2 ամիս առաջ էր դուրս եկել գաղութից: Տարածված խոսակցությունների համաձայն, նրան BMW X5 մակնիշի մեքենան նվիրել էին ընկերները, որոնց շարքում էր նաև Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը:

Մաստարայի մոտ տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայում եղել են չորսով` երկու ջահել տղաներ և աղջիկներ, թե որն է եղել մահվան պատճառը, կպարզի հետաքննությունը: Հավելենք մի ուշագրավ փաստ ևս, Արա Մրյանը մահացել է այն նույն օրը, որը օրը 8 տարի առաջ «Դուետ» սրճարանում հնչած կրակոցներից մահացավ  Մայիս Կարապետյանը:  Ի դեպ, ըստ ոստիկանության տվյալների, երեկ այդ մայրուղում մահացել է 5 հոգի, բացի վերը նշված ավտովթարից տեղի է ունեցել այլ վթար ևս:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Բնակիչ says:

    Գոնե ճիշտ գրեք, որ գաղութից դուրս գալով չէ որ մահացել է, այլ 2 ամիս առաջ է դուրս եկել գաղութից, դրանք տարբեր բաներ են, տարբերեք փաստերը և իրողությունները:

  2. Սլաբադյակ says:

    հարգարժան Բնակիչ դու երևի լավ չես կարդացել…հեղինակը իր հոդվածում շատ լավ նշել է,որ Պիշը երկու ամիս առաջ է ազատվել գաղութից և մահվան պատճառը դա չէ…սա էլ քեզ մեջբերում հոդվածից-Ըստ որոշ տեղեկությունների, Արա Մրյանը` Գյումրիում առավել հայտնի Սլաբոդկի Պիշ մականունով, 8 տարի դատապարտվելով ազատազրկման, 2 ամիս առաջ էր դուրս եկել գաղութից: Տարածված խոսակցությունների համաձայն, նրան BMW X5 մակնիշի մեքենան նվիրել էին ընկերները, որոնց շարքում էր նաև Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը:
    Ուշադիր կարդա ու մի քեզ անհարմար վիճակի մեջ քցի….

  3. Սլաբադյակ 2 says:

    Սլաբադյակ, դու վերնագիրը կարդա ու քեզ անհամարմար վիճակի մեջ դիր

  4. Нона says:

    Ինչքան շատ եք սիրում Ղուկասյանների անունը հոլովել: Ամեն առիթ բաց չեք թողնում: Միթե կարող են մարդիկ այդքան նախանձ լինել: Ինչ կապ ունի ավտովթարի հետ Ս.Ղուկասյանի մեքենա նվիրելու հարցը: Միթե այս պարագայում ամենակարևորը դա էր: Մի քիչ գոնե մարդ եղեք: Ես կասեի Ղուկասյաններից մի քիչ մարդկություն սովորեք, մահացածների ընտանիքներին գոնե ցավակցեք, նոր ուղիներ ման եկեք Ղուկասյաններին կպնելու համար:
    Սլաբադյակ – երնեկ քեզ, որ ոչ խելք ունես, ոչ էլ մեղք……

    Ի վերջո, սրտանց ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, համբերություն Ձեզ …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031