Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը՝ Տարոն Մարգարյանին. «Կոֆեով կակաո էլ չէի՞ք ուզում, իմ երեխեն ինչո՞վ ա պարտք». (Տեսանյութ)

Մայիս 09,2014 19:54

Այսօր Եռաբլուրում ազատամարտիկ Էդուարդ Ներսիյանը՝ Ապարը, պատմեց, որ երկու տղա ունի՝ 31 եւ 32 տարեկան, որոնք չեն ամուսնանում, որովհետեւ քաղաքապետարանը հող չի տալիս, որ սեփականաշնորհեն, տուն սարքեն. «Ինձ չեն թողնում, որ ես իմ բաղչի մեջը տուն սարքեմ, որ իմ երեխեքից մեկը գոնե պսակվի: Իրանց կարելի է Հյուսիսային պողոտա քանդեն-սարքեն, հրապարակի մեջտեղը էլիտար շենք սարքեն, ինձ իմ բաղչի մեջը չեն թույլատրում, առաջարկում են արտագաղթել: Ես թքել եմ իրանց ծրագրի վրա: Ես ոչ մի տեղ էլ չեմ արտագաղթի, իմ պապերը, իմ հերն ու մերը էս հողում են, սրբացրել են էս հողը: Էս հողն իմ համար սուրբ է, իրենց համար է վսյո ռավնո»,- դժգոհեց Ապարը:

Վերջերս ԵԿՄ նորընտիր վարչության անդամ դարձան պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ազատամարտիկ Ապարը հեգնեց. «Տարոնը պատերազմի ժամանակ եղել է էսքան ճստիկ երեխա մի հատ: Տարոնը պատերազմում ի՞նչ է արել, էդ ի՞նչ պիտի աներ՝ պատրո՞ն ա լցրել, կրակե՞լ ա, ի՞նչ ա արել: Մեկը հենց Տարոնն է, որ արգելում է իմ երեխեքի ճամփեն: Անջախ թողես՝ ասեն 40 տարի ձեր երեխեքը կուտակայինի պարտք են մեր երեխեքին: Բարեւ: Կոֆեով կակաո էլ չէի՞ք ուզում: Իմ երեխեն ինչո՞վ ա պարտք: Տո որ ուզում ես իմանաս, իրանք են մեզի պարտք: Ինչի որ հասել են, իմ նման, մեր նման տղերքի շնորհիվ են հասել: Մեր արյան, Եռաբլուրի թափած արյան, էս զոհերի կյանքի գնով են հասել»:

Մանրամասները` տեսանյութում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031