Ուկրաինայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը ոչնչացրել են ռուսաստանամետ մոտ 20 զինյալ, որոնք գրոհել էին երկրի արևելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքի ոստիկանության շենքը
Ուկրաինայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը ոչնչացրել են ռուսաստանամետ մոտ 20 զինյալ, որոնք գրոհել էին երկրի արևելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքի ոստիկանության շենքը՝ փորձելով վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ:
Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, «ահաբեկիչները» գրոհել են Մարիուպոլի ոստիկանության շենքը, որի ներսում մարտեր են ծավալվել:
Ավակովի համաձայն, մարտից հետո ռուսաստանամետ զինյալները լքել են Մարիուպոլի ոստիկանության շենքը՝ ապաստան որոնելով քաղաքում:
Կարդացեք նաև
Տեղի ոստիկանությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ ներկայացնելուց:
Ուկրաինայի անվտանգության ուժերն ավելի վաղ մի քանի զրահամեքենա էին տեղափոխել քաղաք:
Մարիուպոլ քաղաքում արդեն մի քանի օր շարունակվում են բախումներն Ուկրաինայի ոստիկանության և ռուսաստանամետ անջատողականների միջև:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայնի» կայքում