Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ստատուս-քվոն ընդունելի է, ոչ թե անընդունելի»

Մայիս 09,2014 18:54

Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ընդունելի լուծում: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է կրթության եւ գիտության նախարար նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թվիթերում կատարած գրառմանը:

«Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆերնի այսօրվա թվիթերյան գրառմանը:

ա. ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի` այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:

բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ, սա Թվիթերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:

գ. բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված»,- գրել է նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031