Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Հակոբյան. «Անունով կռվողներ լիքն են, նայում ես ովքեր են պարգեւատրվում՝ դրանք Երեւանից սկի դուրս չեն եկել»

Մայիս 09,2014 18:02

«Այսօր պատերազմն անցած բոլոր տղաներն արհամարհված վիճակում են: Սաղս էլ գիտենք: Ես էլ երկրորդ խմբի հաշմանդամ եմ: Մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, պատերազմ էր, գնացել կռվել ենք: Թե ով է պաշտոն ստացել՝ դա մեզ վաբշե չի հետաքրքրում, թե այսօր ինչ են անում նրանք՝ դա էլ մեզ չի հետաքրքրում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եռաբլուրում Մայիսի 9-ը նշող «Հատուկ գնդի» ազատամարտիկ, «Հատուկ գունդ» ՀԿ ղեկավար Գեղամ Հակոբյանը:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ մեր բյուջեի չափով ենք կարողանում օգնել ազատամարտիկներին՝ նա հակադարձեց. «Բյուջեն, այսինքն` մենակ անհատ մարդկանց համար է: Իսկ ազատամարտիկները, հաշմանդամները, զոհվածների ընտանիքները հաշվից դուրս են: Ցավալին այն է,որ ազատամարտիկները հաղթեցին մեզանից քանակով մի քանի անգամ ավելի թշնամիներին, բայց այսօր անտեսում են նրանց»:

Հարցին՝ ցավ չե՞ք ապրում, որ տեսնում եք ովքեր են կռվել ու ովքեր են պաշտոններում՝ նա պատասխանեց. «Ի՞նչ ցավ ապրեմ: Որ ցավ ապրեմ, կտապակվեմ, ինֆարկտը կխփի կմեռնեմ, ինձ պե՞տք ա: Ավելի լավ չի՞ ես հանգիստ իմ համար սենց ապրեմ, ինչ ուզում է, թող անեն, ինձ չի հետաքրքրում»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ում չկա՞ն կռված տղերք՝ նկատի ունեմ իշխող վերնախավի մեջ՝ Գեղամ Հակոբյանը պատասխանեց. «Էսօրվա դրությամբ ՀՀ-ում լրիվ կռված են: Բայց պատերազմին մասնակցեց 10-15 հազար մարդ: Անունով կռվողներ լիքն են, պարգեւատրվողներ: Նայում ես ովքեր են պարգեւատրվում՝ դրանք Երեւանից սկի դուրս չեն եկել: Կամ ասենք Լենինգրադում մեխակի գործ են արել, էսօր պարգեւատրման եւ ամեն բուրմունքից էլ օգտվում են:

Ազատամարտիկը վստահեցրեց, որ այսօր մեր ազգը մոռացել է հայրենասիրությունը եւ ամենակարեւորը փողն է դարձել. «Ի՞նչ հայրենիք, ինչ հայրենասիրություն, երբ այսօր ժողովուրդն արտագաղթում է Հայաստանից:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքներին՝ նա ասաց. «Ես հայ եմ, ինձ դաստիարակել են հայկական հոգով: Ես ծնունդ, սնունդ, ջուր խմել եմ իմ հայկական հողում: Եվրոպան ո՞վ է, որ իմ անձնական հարցերը լուծի, ո՞վ է եվրոպացին: Էսօր սաղ կուսակցություններն ասում են՝ Եվրոպա, Եվրոպա: Եվրոպան ո՞վ ա, ցավդ տանեմ՞: Եթե Եվրոպա ենք գնում, ինչի՞ Եվրոպայի նման աշխատավարձ չեք տալիս ժողովրդին: Տուր, նոր պահանջիր: Դու չես տալիս ու պահանջում ես: Սոված մարդն ի՞նչ պիտի տա»:

Դիտարկմանը, որ եթե բանակցությունները չշարունակվեն՝ կլինի պատերազմ՝ նա պատասխանեց. «Մենք պատրաստ ենք էլի: Հայ ազգը քանակով քիչ, բայց ուժեղ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031