Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովնանյանը՝ Ռոբերտ Ահարոնյանի մասին. «Ուղղակի ցավում եմ իր համար» (Տեսանյութ)

Մայիս 09,2014 16:28

«Իհարկե, ես ասել եմ թափով Հայաստանը թողեք, գնացեք, հելեք ու ս…տիր եղեք ձեր երկիր»,-Aravot.am-ի հարցին արդյոք ճի՞շտ է վարվել, որ գենդերային հավասարության համար պայքարող ակտիվիստներին Գավառում հայհոյել է, այսպես արձագանքեց «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռոբերտ Ահարոնյանը մեկ օր առաջ կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով դատական նիստից հետո Գավառում` դատարանի բակում անհարգալից էր արտահայտվել ակտիվիստների հասցեին:
Ռոբերտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե համացանցում սխալ տեսանյութ է տարածված ու հորդորեց դիտել այն տեսանյութը, որում երևում է, թե իրեն ինչպիսի «այլանդակ» ձևով են հայհոյում:

 

Ռոբերտ Ահարոնյանը պատմեց, թե երբ Գավառի դատարանի բակում ինքը հարցազրույց է տվել, իրեն «այդ կանայք մոտեցել, տարբեր ռեպլիկներ են գցել», ինքն էլ խնդրել է իրենց շնորհքով պահել:

Այնուհետև նշեց, թե դատարանի բակում մի տղա ու աղջիկ համբուրվել են «քիչ է մնացել ուրիշ բան էլ անեն», ուստի նրանց հորդորել է շնորհքով կանգնել, քանի որ «գյուղի կենտրոնում են, դատարանի առաջ»:

Մեր հարցին՝ անկախ ամեն ինչից արդյոք ճի՞շտ է հայհոյելը, պարոն Ահարոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հայհոյել, եթե ես ուղարկել եմ նրան ինչ-որ հասցեով, դա հայհոյա՞նք է: Թափով գնալը բառապաշարով այստեղից գնալը հայհոյա՞նք է: Դուք նայում եք միայն մեկ կողմը: Յուրաքանչյուր ոք, ով քանդում է հայ ընտանիքը և գենդերային հավասարություն մտցնում Հայաստանում, թող թողնի այստեղից գնա: Դուք համարում եք, որ գենդերային հավասարությունը Հայաստան մտցնելը ճի՞շտ պահվածք է ու ճիշտ չէ՞, որ սոցիալիստական շարժման ղեկավարն այդ գենդերին ասում է՝ թափով գնա Հայաստանից, դա բառապաշար է, ես ուղղություն եմ ցույց տալիս արագ գնալու: Ես դեմ եմ գենդերային հավասարությանը, այդ մարդկանց պետք է Հայաստանից վտարել»:

Պարոն Ահարոնյանը նշեց, թե խոնարհվում է այն սփյուռքահայերի առաջ, որոնք մտածում են Հայաստանը ամրապնդելու մասին, նույնիսկ իր մեքենան սփյուռքահայի մոտ է տանում սարքելու: Իսկ այն սփյուռքահայերը, որոնք քանդում են հայ ընտանիքը, ըստ Ահարոնյանի՝ նրանց պետք է վտարել Հայաստանից:

Arsen-Grigoryan

Սփյուռքից Հայաստան եկած ու ՀՀ-ում հաստատված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) սփյուռքահայերի նկատմամբ նման պահվածքն այսպես արձագանքեց. «Ընդհանրապես դեմ եմ տարանջատելուն, մեր ժողովրդին ինչ-որ հատվածական դարձնելուն, մենք մեկ ժողովուրդ ենք: Ինձ համար հայը հայ է, կապ չունի, թե նա որ ծննդատանն է ծնվել: Նախ բոլորը սիրով պետք է լցված լինեն իրար նկատմամբ, ու մեր բոլոր խնդիրները լուծվում են, թե չէ կոչ անելով կամ այլ բան անելով չէ, մենք պետք է իրար սիրենք»:

Vahagn Hovnanyan is guest in Hayeli press club

Սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանն այս առիթով նշեց. «Այդ մարդը, եթե խելք ու սիրտ ունի, նրան պիտի հարցնեք, ինձ մի հարցրեք այդ անմարդկային զգացումների մասին: Ես պետք չունեմ դա մեկնաբանելու, ուղղակի ցավում եմ իր համար: Երբեք մտքովս չեմ անցկացնում, թե այս հայը իրաքցի է, մյուսը՝ պարսկահայ, մյուսը՝ Երևանի հայ: Բոլորս էլ Աստծո օրհնյալ ժողովուրդ ենք: Մենք իրավունք չունենք մեկս մյուս հային նշան տալ, թե ինչպիսին ենք: Բոլորս էլ ծնված ենք հորով ու մորով և հայ ենք կոչվում: Եթե իրենք չգիտեն այդ գեղեցկությունը, իրենց խնդիրն է, ոչ թե ժողովրդի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031