Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիքի հայտարարությունն` ընդդեմ ռուսական ազդեցության. Վերլուծաբանները չեն բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը

Մայիս 09,2014 16:11

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման վտանգին: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ուորլիքի հրապարակած վեց կետերին, կարծիք է հայտնում վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

«ԱՄՆ ֆորմալ իմաստով հայտարարում է, որ քանի որ ստատուս- քվոն շահավետ է Ռուսաստանին եւ մենք Ռուսաստանի հետ խնդիր ունենք Ուկրաինայում, ապա մեզ շահավետ չէ, որ Ռուսաստանինն շահավետ լինի, դրա համար մենք փորձում ենք լուծել խնդիրը, եթե անգամ դա կբերի պատերազմի: ԱՄՆ-ը որոշում է կայացրել , որ այս տարածաշրջանը նույնպես պետք է պայթի, այնպես, ինչպես պայթեց Սիրիան կամ Ուկրաինան»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում. «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթում առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանին փոխզիջումների ճանապարհով խաղաղության բանակցություններ սկսել` շեշտելով, որ իր ուղերձը ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:
Նշենք, որ ամերիկացի համանախագահը խոսում է մինչեւ հանրաքվեի անցկացումը ԼՂՀ-ին միջանկյալ կարգավիճակ տալու, Ղարաբաղի շուրջ այսպես ասած գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձի մասին: Այս ուղերձում նշված կետերն, ըստ էության , կրկնում են 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքները, բայց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, ի տարբերություն այդ սկզբունքների , որոնք բանակցությունների հետագա ընթացքի համար որպես հիմք պետք է ծառայեին, այս ուղերձում,ԱՄՆ-ը փաստորեն, անընդունելի է համարում ստատուս-քվոն:

«Մադրիդյան սկզբունքներն ու դրան հաջորդելիք ճանապարհային քարտեզ ձեւավորելը թեեւ իրատեսական չեն, բայց սկզբունքները լավն են այն իմաստով, որ միջազգային հանրությունը փիլիսոփայորեն մեսիջ է ուղարկում կողմերին, թե ինչպիսին պետք է լինի ԼՂ ապագան:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031