Այսօր ավարտվում է Գորիսի քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` մինչեւ այս պահը գրանցվել է 4 թեկնածու:
Նրանցից երեքը` երիտասարդ գործարար «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, Ավետիք Բուդաղյանի եղբայր, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանն ինքնաառաջադրվել են, իսկ Վաչագան Շադունցն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:
Գորիսեցիները հետաքրքիր ընտրապայքար են կանխատեսում: Ըստ շրջանառվող լուրերի` հանրապետական Վաղարշակ Ադունցին սատարելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ Արա Բուդաղյանը` Ավետիք Բուդաղյանի եղբայրը, ամենայն հավանականությամբ կհանի իր թեկնածությունը`ի պաշտպանություն Տիգրան Կարապետյանի:
Սյունիքի թիվ 37 ԸԸՀ-ից փոխանցեցին, որ գործող քաղաքապետը դեռ չի առաջադրել իր թեկնածությունը եւ պարզ չէ, մինչեւ օրվա վերջ կառաջադրվի՞, թե ՞ ոչ:
Կարդացեք նաև
Գորիսի քաղաքապետի նախորդ` 2010թ.-ի ընտրությանը, հիմնական պայքարն ընթանում էր Ավետիք Բուդաղյանի եւ Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի միջեւ: Նելսոն Ոսկանյանը ձայների առավելությամբ 2010թ.-ին հերթական անգամ ընտրվեց Գորիսի քաղաքապետ եւ 2000թ.-ից մինչեւ օրս շարունակում է զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը:
Գորիսի քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր ժամը 18:00-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ