Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքսանյանները, Մարգարյան Տարոնները ֆիդայական փառքի են ձգտում՝ իրանց պուճուճա՛կը կտենան». Ազատամարտիկ Ապար (Տեսանյութ)

Մայիս 09,2014 15:41

«Մեզ պատերազմը տվեց այ սենց Եռաբլուրներ: Տարբերությունը միայն դա է: Պատերազմը մեզ ավել ոչ մի բան չի տվել: Բոլորովին չեն գնահատում մեզ, օր օրի վատանում է մեր վիճակը, օր օրի մենք ընկերներ ենք թաղում: Մենք վերջանում ենք, իրանք էլ վայթե հատուկ սպասում են դրան: Դրա համար էլ ռեզինի նման ձգում են, մինչեւ մենք պրծնենք, մնա իրանց: Բայց չեն վայելի, վերեւն Աստված կա: Իրանք որ կերուխումներով, ցողունայիններով բանով դաժե եթե յոլա գնան, իրանց երեխեքի քթերից դուրս կգա»,- այսօր Եռաբլուրում Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հերոսամարտից հետո ստեղծված իրավիճակն այսպես գնահատեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ազատամարտիկ Էդուարդ Ներսիյանը՝ Ապարը:

Եռաբլուր այսօր մեծ թվով ազատամարտիկներ եւ սեւազգեստ մայրեր էին այցելում: Նրանք վրդովված էին իշխանությունների պահվածքից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «վերափաթեթավորված» Մադրիդյան սկզբունքների 6 կետերից:

Ապարի խոսքերով՝ «Հայաստան ազգի հետ, աշխարհի հետ էս ձեւի խաղեր խաղալը, էդ կապիկությունները չանցան: Հայաստանը, հայը միշտ հզոր է եղել իր հավատով, քրիստոնյա հավատքով: Թե մորթվել է, թե հաղթել է, ինչ արել է՝ իր հավատքի նվիրյալ է եղել: Էսօր ինչ կատարվում է, մենք ճիշտ է, կռվողներով կարայինք օյին-զոյիններ անեինք, սարքեինք, մի բան դառնար, կատաստրոֆաներ…բան, բայց մենք ֆայմ ունենք: Մենք երդում ենք տվել, որ հայի արյուն չենք թափի: Ինչ վերաբերում է հողերին, հողերը հիմա խելոք, գառան նման հետ են տալիս: Մադրիդյան սկզբունքները նկատի ունեմ, որ ոնց ֆռռացին, եկան-կանգնան էդ կետի վրա՝ ալբանական որոշման վրա: Պարզ է, որ եթե հայ ազգին պիտի ալբանական ծրագրերով տանեն, էս ազգի վիճակը էսքանը կլինի»:

Վերջերս ԵԿՄ նորընտիր վարչության անդամ դարձան պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ազատամարտիկ Ապարի խոսքերով՝ «Ալեքսանյաններն են, Մարգարյան Տարոններն են, էդ իրենց ունեցածը, ինչ ունեն, էսօր վայելում են քիչ է, էսօր արդեն ֆիդայական փառքի են ձգտում երկրապահներով, բանով: Իրանց պուճուճա՛կը կտենան, իրենք փառքի չէ, թուքումուրի են արժանի: Իրանք ֆիդայականի հետ վաբշե առնչություն չունեն, հլը մի տեղ որ գցես՝ ֆիդայական կյանքին իրանք հակադարձ են: Իրանք միշտ աշխատել են ընդդեմ մեզ:

Մենք հիշեցրինք, որ ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ներկայացրել էր, թե Սամվել Ալեքսանյանը մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին եւ եղել է 5-րդ բրիգադում, կռվել Շահումյանում։
«Ո՞վ է կռվել, ղալա՛թ են արել կռվել են: Այ քեզի բա՜ն»,- արձագանքեց Ապարը,- «Որ կռված լինեին, ֆրոնտում մի տեղ ռաստ եկած կլինեինք: Էսքան կռվող կա, ուզում ես 15 րոպե կանգնեմ, հազարներով ինձ կգան կմոտիկանան, կհամբուրեն, նույնն էլ ես իրանց, որովհետեւ մենք իրար ճանաչում ենք մարտի դաշտից: Մենք մարտական ընկերներ ենք, բա ինչի՞ իրանցից ոչ մեկին ես էնտեղ չտեսա»:

Մեր հարցին՝ իրենց ինչների՞ն է պետք, որ այսօր մտնում են ԵԿՄ, անդամատոմս են հանում, ըստ ազատամարտիկի՝ «Ուրեմն մի հատ պրոգրամա ունեն էլի, վայթե թազա մի հատ մուխանաթ բան մտածել են, թե չէ իրանք օգտակար ոչ մի բան չեն արել, մոռացեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031