Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնչիտան, Տոլմաչեւա քույրերը եւ անգլուհին հայ երգահանի համար անհատականություն են

Մայիս 09,2014 15:29

«Արձագանք» խմբի հիմնադիր, կիթառահար, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով «Եվրատեսիլի» մասին, կարծիք հայտնեց, որ այս տարի ընդհանուր առմամբ կատարողական մակարդակն ավելի բարձր է՝ նախորդ տարիների համեմատ: «Զգում եմ, որ ավելի լավ կատարողներ են հավաքված: Երգերի առումով էլ նշեմ, որ մի երեք-չորս վառ երգեր լսեցի, օրինակ ինձ դուր է եկել Անգլիան, Հունաստանը, Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվեստիտը, մեր Արամը եւս լավն է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Արամ MP3-ի երգին, Եղիշե Պետրոսյանի խոսքով. «Դե երգ է, հա… շատ վառ երգեր ես չեմ տեսել, բայց մի հետաքրքիր անհատականություններ կան, օրինակ Անգլիայի ներկայացուցիչը, Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչեւա քույրերը, Հունաստանը, Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ Կոնչիտան…Իսկ Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը մոխրագույն էր, աղջիկն էլ նման էր էն տեսակի կանանց, որ ախ են քաշում՝ մերկանալու հնարավորություն ունենան: Կատարողական մակարդակով, ոնց որ թե այս տարի բոլորը լավն են, ֆալշ երգող համարյա չկա: Անդրեի ու մյուսների ժամանակով հիմնականում ծայրից ծայր ֆալշ երգող էին: Ման էիր գալիս մարդ, որը նորմալ երգեր»:
Երգահանը այս տարի վատ միտում էլ է նկատել «Եվրատեսիլում»: Ասում է. «Բեմը այնքան են գունավորում, այնքան են մեծացրել, որ արտիստը ասես դարձել է լուսային դիոդներից մեկը: Ի վերջո սալյուտ չենք նայում, մարդ ենք նայում բեմի վրա: Նման քայլերը անհետաքրքիր են դարձել մրցույթը: Դա էլ սկսվել է Մոսկվայից, մեր աղջիկները՝ Անուշն ու Ինգան լույսերի ֆոնի վրա չերեւացին, մինչդեռ հրաշալի տվյալներ ունեին: Կարճ ասած՝ երգը գնում է երկրորդ պլան: Շոուի էլեմենտ պետք է գտնես, որ հիշվի կամ պետք է լավ մեղեդի լինի, որ ապրի: Իսկ ժյուրիի հանգամանքը, որ մտցրին՝ բերեց նրան, որ մրցույթը կիսով չափ սկսեցին շինել: Շինած բաները շատացել են: Օրինակ, եթե Հայաստանի իմիջը բարձր լիներ, հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենար, մենք կարող էինք «Եվրատեսիլում» շատ բաների հավակնել, որովհետեւ մեր Արամը ոչ մեկին ոչ զիջում է, ոչ էլ ավել է, ոչ էլ ՝ պակաս: «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է, գուցե ուզենան Ցեղասպանության հարյուրամյակին ժեստ անել, Հայաստանն էլ խոստում տա, որ փող կծախսի ու շքեղ բան կանի, մրցույթը կգա Հայաստան: Չե՞ն անի, այն երկիրը, որը կխոստանա կոնֆիգուրացիան պահպանել, ծախսեր կանի, մրցույթը կգնա այդ երկիր:
Պետք չէ ամեն անգամ «Եվրատեսիլը» Ավարայրի ճակատամարտ դարձնել, ասել՝ «Արա՜մ, դու մենակ չես», չգիտեմ ինչ: Կամ որ ասում են՝ բուքմեյքերները հաղթանակի հավանականությունը այսինչ կատարողին են տալիս… Ղալաթ են անում բուքմեյքերները: Ախր գիտենք՝ ինչը ոնց է: Ամեն դեպքում հաջողություն մաղթենք, Արամը տաղանդավոր տղա է, թող հաջող ելույթ ունենա, ոչ մի բանի չհավակնի, միեւնույն է՝ մենք իրեն սիրել ենք ու կսիրենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.avproduction.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031