Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները հե՞տ են վերցնում իշխանություններին իրենց տված վերջնաժամկետը

Մայիս 09,2014 15:14

Ազատամարտիկները հաղթանակի օրվա առիթով այսօր հավաքվել են Ազատության հրապարակում` իրար շնորհավորել: Նրանք հրապարակում տոնել են նաեւ Շուշիի ազատագրման հաղթանակը:

«Մեր հաղթանակն է մայիսի 8-ը, Շուշիի ազատագրումը, մեր հաղթանակը, մեր իսկ գումարներով քրեաօլիգարխիկ իշխանությունների ներկայացուցիչները մեծ սեղաններ են գցում ու լափում են` անտեսելով կռվող տղերքին: Ազատամարտիկին մեծարելը միայն մայիսի 9-ին սրան նրան մի կտոր հաց տա՞լն է: Բա ազատամարտիկի սոցիալական խնդիրները ո՞վ պետք է լուծի: Այսօր ազատամարտիկի տոնն է, բայց ոչ հավես ունի, ոչ էլ տոնական տրամադրություն: Սա՞ է սրանց տոնը»,- դժգոհեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով, այսօր հրապարակում ազատամարտիկները բացի իրար շնորհավորելուց, իրենց դարդերով են կիսվել. «Մտածում ենք` ոնց ենք անելու, որ ռեժիմին սպանենք: Սա շուտվանից քննարկված բան է, ռեժիմը պետք է հեռանա, թե ինչ ճանապարհով, ոնց, արդեն ընթացիկ գործողություններ են… էնքան ենք բզելու, որ վերջը էս ժողովուրդն արթնանա, մեր խնդիրը հիմա ժողովրդին արթնացնելն է»:

Պարոն Սարուխանյանից հետաքրքրվեցինք`իշխանությունները հաշվի չառա՞ն Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու իրենց տված վերջնաժամկետը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները իրենց վերջին հանրահավաքի ժամանակ, որը անցկացրին ՀՀԿ գրասենյակի դիմաց, սպառնում էին, որ եթե մինչեւ մայիսի 9-ը Վոլոդյա Ավետիսյանին ազատ չարձակեն, իրենք կփակեն փողոցները, նստացույց կանեն, կդիմեն կտրուկ գործողությունների:

«Դա պահանջ էր, վերջնաժամկետ չէր, աշխարհի վե՞րջն է, ի՞նչ է: Ի՞նչ պետք է անեինք, զենք կամ նռնակներ պետք է վերցնեինք, գնայինք Վոլոդյա Ավետիսյանին ազատեի՞նք: Հիմա ի՞նչ, այս իշխանությունների սրտո՞վ է, որ տոն օրով իր ազատամարտիկները փողոց են դուրս գալիս, փողոցում են տոնը նշում, սա իրենց համար գետինը մտնելու բան է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031