Լրահոս
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյանը՝ Արամ MP3-ի մասին. «Համարձակ կատարում էր, բայց ավելին էի սպասում»

Մայիս 09,2014 14:06

Aravot.am-ը EMPYRAY ռոք խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանին հարցրեց՝ իբրեւ երաժիշտ ինչպե՞ս է գնահատում այս տարվա «Եվրատեսիլի» կատարումները եւ մասնավորապես՝ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթը: «Ցավում եմ, որ չեմ հասցրել դիտել բոլոր ելույթները: Միայն Արամի ելույթն եմ նայել: Գտնում եմ, որ հետաքրքիր երգ էր, ոչ ստանդարտ կառուցվածքով եւ այդպիսի երգով ներկայանալը բավականին համարձակ քայլ էր: Չկար ստանդարտ տուն, կրկներգ, ստանդարտ ֆորմա, որ լինում է երգերի մեջ, ժամանակակից մոտեցում էր ցուցաբերված»,-ասաց Գիսանե Պալյանը:

EMPYRAY-ի անդամի համոզմամբ. «Բացարձակ չի խանգարում այն, որ Արամը մասնագիտությամբ վոկալիստ չէ: Նա այնքա՜ն ճիշտ է հաղորդում թե երգը, թե էմոցիաները, որ համոզվում ես՝ բնավ պարտադիր էլ չէ մասնագիտությամբ երգիչ լինել: Հիմնական շեշտը դրված էր լուսային էֆեկտների վրա, միգուցե ավելին էի սպասում այդ էֆեկտներից: Անկեղծ ասած, այդ ամենը մի փոքր քիչ էր ինձ համար, ավելի հետաքրքիր ու վառ բան էի պատկերացնում, չնայած այն, ինչ կար, էլի դուր եկավ: Չեմ կարող ուրիշների հետ համեմատել Արամի ելույթը, որովհետեւ մյուսներինը չեմ դիտել, բայց եզրափակիչը անպայման կնայեմ, ու ոչ թե այն պատճառով, որ սիրում եմ այդ մրցույթը, այլ մասնագիտական հետաքրքրությունից ելնելով: Արամին մաղթում եմ հաղթանակ: Իմ կարծիքով՝ մեր ուղարկած մասնակիցներից ամենահաջողված երգով է գնացել Արամը, հույս ունեմ, որ նա բարձր հորիզոնական կզբաղեցնի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031