Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր էին ուորլիքները, երբ ադրբեջանական խուժանը մեզ կոտորում էր». կինոռեժիսոր

Մայիս 09,2014 13:57

«Ո՞ւր էր Ուորլիքը, երբ մեր երեխաներին Գետաշենում կամ այլ տեղերում կոտորում էին, ու մենք գնացինք փրկելու: Ո՞ւր էր Ուորլիքը, երբ Ադրբեջանը մտել էր Հայաստանի Հանրապետության սահմանը` Նոյեմբերյան : Ո՞ւր էին ուորլիքները, երբ մինչեւ 1992 թվական ադրբեջանական խուժանը մեզ կոտորելով առաջ էր գալիս»,- այսօր «Անալիտիկ» ակումբում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը` ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Նրա խոսքով, «Մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տվել հասցնել այն աստիճանի, որ ամերիկացիները, ռուսները մեզ թելադրեն` ինչ անենք մեր արյունով ազատագրված հայրենի հողերի հետ: Չպետք է ցածրանայինք այն աստիճանի, որ հաղթանակած բանակը փոխանակ ինքը թելադրի, ինչ-որ մի անհայտ երեւույթ օվկիանոսից այն կողմ ասի` գիտեք ինչ կա, էդ հողերը պիտի հետ տաք»:

Պարոն Զաքարյանը հիշեցրեց, թե ինչ է Ադրբեջանն ամրագրել իր անկախության հռչակագրում. «Ադրբեջանը հայտարարեց, որ Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ գիտենք, որ Խորհրդային Ադրբեջանից բացի, Ադրբեջան պետությունը չի եղել, չեն եղել սահմաններ: Թե Արցախը, թե Նախիջեւանը իրենցը չեն: Էլի եմ կրկնում՝ մեղավորը մենք ենք` էսքան հպարտանում ենք` ունենք լավ գլուխներ, բա ուր են, թող դատարանով ապացուցեն, որ այդ սահմանները նրանցը չեն»:

Ռեժիսորի համոզմամբ, Ուորլիքին պետական մակարդակով պատասխանի փոխարեն՝ ժողովուրդը պետք է պատասխանի. «Թող Ուորլիքն իր Ամերիկայում թելադրի ` մեքսիկացիներին վերադարձնեն Տեխասը եւ Կալիֆոռնիան, վերեւում հյուսիսային հողերը վերադարձնեն եւ ընդհանրապես իրենց երկիրը վերադարձնեն հնդկացիներին ու ռադ լինեն գան իրենց բրիտանիաները»:

Պարոն Զաքարյանը նաեւ դժգոհեց, որ Հայաստանում շատացել են կեղծ հայրենասերները. «Կեղծ հայրենասիրությամբ են տառապում ու հիմնականում էդ տեսակն ակնհայտ է facebook- ում: Բոլորը համակարգչի դեմ պայքարող են, բայց երբ պահն է գալիս փողոց դուրս գալու, չկան»:

Նրա պատմելով, ինքը վերջին անգամ փողոց է դուրս եկել գազի բարձր սակագնի դեմ պայքարի ժամանակ, բայց. «Տասներեք հոգու է հետաքրքրում այդ հարցը: Տասնյակ միլիոնավոր գումարները ձեր գրպանից են հանվում, եթե չեք բողոքում, փողոց դուրս չեք գալիս, ուրեմն տեղն է ձեզ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Մի*թե դուք էլ ձեզ չէիք կոտորում:Դրանում էլ են մեղավոր հակառակորդները չէ*:Իհարկե:Ասելն ամոթ չլինի, դուք չէիք կոտորում և բարոյախրատական ու հումանիստական մեխանիզմի վրա էի*ք աշխատում:Ինչ հրեշտակային ազգ եք, ախր ձեր տեղը մի*թե երկրի վրա է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031