Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանն ութ անձի նկատմամբ վտարման վճիռ է կայացրել

Մայիս 09,2014 13:28

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարի իր վճռով բնակարանից վտարեց 8 անձի, որոնք էլ դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան:
Բողոքաբերները նշել էին, որ դեռ 1988թ.-ից փաստացի հաշվառման հիմքով բնակվել են վիճելի հասցեում:

Նշյալ անձինք վարել են ընդհանուր տնտեսություն:

Բողոքաբեր կողմը հայտնել էր նաեւ, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել որեւէ ապացույց այն մասին, որ նշյալ ութ անձինք բնակվում են տվյալ տարածքում, թե ինչ մակերեսներ են զբաղեցրել, օրինական, թե անօրինական է եղել այդ, ինչպես նաեւ այդ անձինք գրանցման իրավունք ունեցե՞լ են վիճելի տարածքի վրա, թե՞ ոչ:

Վերաքննիչ դատարանում օրեր առաջ ավարտվել է սույն բողոքի քննությունը:
Դատարանը մերժել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 11-ի վճռի դեմ բերված բողքը, վճիռը բեկանելու մասին բողոքաբեր կողմի պահանջը:

Կողմը մտադիր է այն բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Իսկ թե ինչու, ինչ հիմնավորումներով, կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031