Լրահոս
Օրվա լրահոսը

Դու անմեղ ես, համակարգն է մեղավոր

Մայիս 09,2014 12:55

Վարչապետին և նույնիսկ նախագահին փոխելով` ոչինչ չի փոխվի. պետք է համակարգը փոխել: Սա մեր հայաստանյան քաղաքական կյանքում ամենատարածված և ամենաընդունված տեսակետն է, ընդ որում` այս կարծիքին են գրեթե բոլորը` ընդդիմադիր, թե իշխանամետ:

Իսկապես պետք է համակարգը փոխել: Բայց, համակարգը փոխելուց առաջ, նախ հարկավոր է պարզել, թե ներկա պահին Հայաստանում գոյություն ունեցողն ի՞նչ համակարգ է: Նաև պետք է հստակեցնել, թե` մեր փափագա՞ծն ինչ համակարգ է: Այսինքն, ինչը ինչով պիտի փոխենք:

Համակարգի փոփոխության անհրաժեշտությունից ամենից ավելի ընդդիմությունն է խոսում, ընդ որում` նմանապես չափազանց վերացական ու ընդհանրական կերպով:

Մեր ամենաարմատական ընդդիմադիրները նախկինում իշխանություն են եղել, և իրենք էլ են մասնակցություն ունեցել ներկա համակարգի կազմավորման ու ձևավորման հարցում: Հիմա ի՞նչն են ուզում փոխել: Չէ՞ որ` ինչ հնարավոր էր, փոխել են:

Եվ վերջապես. համակարգ ասելով` ինչ ենք հասկանում: Եվ համակարգը փոխել ասելո՞վ ինչ ենք հասկանում:

Մենք մի համակարգ արդեն փոխել ենք: Սոցիալիստական համակարգը հիմնովին փոխել ենք, և չնայած հեչ պարզ չէ` ինչով ենք փոխել, բայց որ փոխել ենք, դա փաստ է:
Ենթադրվում է, որ սոցիալիզմը կապիտալիզմով պիտի փոխած լինեինք: Դատելով նրանից, որ այսօրվա Հայաստանում իշխողը կապիտալն է՝ կարելի է համաձայնվել, որ մենք սոցիալիզմը փոխել ենք կապիտալիզմով:

Բայց արդյո՞ք հայաստանյան այսօրվա համակարգը կապիտալիստական է: Եթե այո, ինչու՞ այդ մասին պաշտոնապես չի գրվում ու հայտարարվում: Եթե չի գրվում ու չի հայտարարվում, կնշանակի` դեռևս չգիտենք` ինչ համակարգում ենք ապրում ու գոյատևում:

Չգիտենք, բայց ուզում ենք փոխել, և ինչքան շատ ենք համակարգային փոփոխություններից խոսում, այնքան ավելի մեր խոսքն ու ցանկությունը վերացական բնույթ են կրում:

Որովհետև համակարգը փոխելու համար նախ պիտի համակարգ ունենաս, որը փոխես: Ասված ու գրված է. Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն է:
Բայց չի ասված ու չի գրված` ինչ է իրենից ներկայացնում այդ սոցիալական պետություն կոչվածը: Վերջապես` սոցիալական պետությունը կապիտալիստակա՞ն պետություն է, թե` սոցիալիստական. ի՞նչ համակարգի պայմաններում է Հայաստանի հանրապետության քաղաքացին ապրում ու գոյատևում:

Հնարավոր պատասխաններից ամենաբնականն ու ամենաբանականը հետևյալն է. անհամակարգ համակարգ:

Այսինքն, մենք ոչ թե համակարգը պիտի փոխենք, այլ զրոյից պիտի ինչ-որ համակարգ ստեղծենք, իսկ թե ինչ համակարգ պիտի ստեղծենք, դա արդեն մեր «համակարգագետները» պիտի որոշեն, այսինքն նրանք` ովքեր մի գլուխ ասում ու հայտարարում են, որ համակարգը փոխելն անհրաժեշտություն է:

Փաստը մնում է փաստ, որ մենք մի անգամ արդեն համակարգ փոխել ենք, բայց փոխվածի փոխարեն որևէ լուրջ բան չենք ստեղծել: Մեր փոխածը` ընդունենք թե չընդունենք, իսկապես համակարգ էր` իր առավելություններով ու իր թերություններով հանդերձ, և, իր թերություններով ու առավելություններով հանդերձ, անուն էլ ուներ` սոցիալիզմ, և չնայած սովետական ու սոցիալիստական ժողովուրդը սովետական ու սոցիալիստական էդ համակարգից, ընդհանուր առմամբ, դժգոհ էր, և չնայած էդ դժգոհությունն ի վերջո վերածվեց հեղափոխության, ոչ ոք չի կարող ժխտել, որ հեղափոխությամբ վերացվածը մի ամբողջ սիստեմ ու համակարգ էր, և չնայած շատերը գտնում էին, որ տվյալ համակարգը զուրկ է մարդկային դեմքից, հիմա շատերն են հիշում, որ էդ համակարգը նաև լիքը մարդկային գծեր էլ ուներ` անվճար կրթություն, անվճար բժշկություն, անվճար բնակարաններ, չնչին բնակվարձեր և այլն, և էս ասածներս ոչ թե կարոտախտի նշաններ են, այլ` մաքուր իրականություն, և էս ասածներս էդ վերացած համակարգի պայմանական նշաններից մի քանիսն են, որոնք մեր քաղաքացիների մի քանի սերունդ իսկապես կարոտախտով է հիշում, որովհետև իսկապես հիշարժան ու անմոռանալի են:
Հայաստանի հանրապետություն կոչվող երկիրը, որտեղ հիմա մենք ապրում ենք, նույնպես իր նշաններն ունի, բայց դրանք ոչ թե համակարգային նշաններ են, այլ իսկապես` պայմանական ու հիմնականում բացասական նշաններ, որոնք բացարձակապես զուրկ են համակարգային բովանդակությունից ու տրամաբանությունից, բայցև չափազանց բնորոշ են մեր իրականությանը:

Մեր համակարգային միակ ունեցվածքը, որով մենք հատկապես տոն օրերին հպարտանում ենք, մեր անկախությունն է: Բայց մեր անկախությանը, որը մեզ բաժին հասավ խորհրդային համակարգի փլուզման արդյունքում, մենք ոչինչ չենք գումարել: Ավելի ստույգ` չենք ստեղծել Հայաստանի երրորդ հանրապետությունը բնութագրող համակարգը, որը պարտադիր է ցանկացած նորմալ պետության համար:

Չենք ստեղծել, բայց ուզում ենք փոխել: Ավելի շատ փոխելու մասին ենք մտածում, քան` ստեղծելու: Բոլորս: Այդ է պատճառը, որ հիմնավոր ու համակարգային ոչինչ չենք ստեղծել: Ինչ վերաբերում է փոխելուն, շատ բան ենք փոխել ու փոխում: Դեպի վատը, իհարկե:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Հ.Գ. Փոխելու մոլուցքով անխտիր բոլորն են տարված: Նույնիսկ իշխանություններն էին ասում` «Հավատանք, որ փոխենք»: Եվ իրենց խոստումը կատարեցին: Էս ընթացքում ահագին բան փոխվեց: Դեպի վատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Գենետիկան է խանգարում:Համակարգով ամեն ինչ չի կարող պայմանավորվել:Բռնի ու զսպող համակարգը ոչ մի դեպքում չի տալիս մարդ գազանի իրական պատկերը:Վանդակից դուրս եկած գազանն այլևս չունի այդ վանդակի կարիքը: Փոխվել է հանգամանքը, պետք է փոխվի միջոցը:Գենետիկ վամպիրի վերացումը միայն կփրկի մարդկությանը:Բարոյազուրկ ցեղերը չեն կարող փոխվել, միայն ֆիզիկական ոչնչացումն է նրանցից ազատվելու ճանապարհը:Գայլերը չեն վերանա իրար հոշոտելով ու ոչխարներ հոշոտելով, պետք է որսորդների միջամտություն:
    Ոչնչացնել է պետք գայլաբորենի մարդանման ցեղերին:Ճիշտ ծրագիր է գործում, բայց կրիայի դանդաղկոտությամբ և դա արդեն սխալ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031