«Եկեք ազատամարտիկին եւ հայ ժողովրդին իրարից չանջատենք, եթե վատ ենք ապրում՝ ուրեմն բոլորով ենք վատ ապրում», հայտարարել է գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների սոցիալական խնդիրներին։
«ՉԻ» – Փաստորեն՝ գեներալ Մանվելր բոլորի նման վատ է ապրում։ Իսկ մեզ թվում էր, թե էլի ոչինչ, «յոլա է գնում», համենայն դեպս՝ օրվա հացի փող ունի։ Պարզվում է՝ այդպես չէ. նա իրեն եւ հայ ժողովրդին իրարից չի անջատում։ Ճիշտ է, ոչ բոլոր հայերը սեփական մարզ ունեն, բայց դե հիմա…
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում