Հատված ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ (ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հանգամանքին։
– Շատ նորմալ, շատ արտակարգ։
– Կբարձրացնի՞ նա երկիրը ցեխի միջից։
Կարդացեք նաև
– Համոզված եմ՝ այո. ինքը որտեղ որ գնացել է, արել է դա։
– Չէիք սիրում, էլի, Տիգրան Սարգսյանին։
– Ո՞նց չէի սիրում, մեկ-երկու անգամ ուշաթափվել եմ։
– Բա ո՞վ հետ բերեց։ Իսկ Հովիկից չե՞ք ուշաթափվում։
– Չէ, Հովիկից չեմ ուշաթափվում։ Հովիկ Աբրահամյանը մեր «թըմի» մշտական ներկայացուցիչն է եղել. 15-20 տարի գիտենք Հովիկ Աբրահամյանին։
– Ճի՞շտ են ասում, որ դուք Քոչարյանի կադրն եք։
– Ես ընդհանրապես կադր չեմ, սիրելիս, ես Վարդան Այվազյանն եմ։ Եվ իմ «թըմի» ներկայացուցիչներից մեկն եմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում