Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իվան Վոլինկինը չի հրաժարվում իր խոսքերից (Տեսանյութ) 

Մայիս 09,2014 12:03

«Ես չեմ պատրաստվում իմ խոսքերը հետ վերցնել… երբե՛ք»,- այսօր Հաղթանակ զբոսայգում՝ եռատոնի միջոցառումների շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Հիշեցնենք, «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում դեսպանն ասել էր, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։

Aravot.am-ի դիտարկմանը, որ իր հայտարարությունը քննադատությունների առիթ է հանդիսացել, ինչպե՞ս է վերաբերվում այդ քննադատությանը եւ արդյոք կարծում է, որ Հայաստանում այնպիսի իրականություն գոյություն ունի, որ ռեպրեսիվ մեթոդներով պետք է գործել, դեսպանն ասաց, որ իր հայտարարությունը սխալ է հասկացվել եւ մեկնաբանվել:Վոլինկինի խոսքերով` ինքը Հայաստանում է, որպեսզի երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները շարունակվեն, այլ ոչ թե հակառակը, որ սեպ խրվի այդ հարաբերություններում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armine G says:

    Իսկ ո՞ր ինտերպրետացիան կհամարվի ճիշտ «պետք է զբաղվել Հայաստանում գործող հկ-ների չեզոքացմամբ» արտահայտության: Ինչ է նշանակում չեզոքացում՝ աքսո՞ր, բանտարկություն, թե՞ տնային կալանք, եթե բարի դրացիական տեսանկյունից նայենք:

    • Hayk says:

      Արմինե ջան, եթե ՀԿ-ն չի զբաղվում հակառուսական հիստերիայով, որը շատ վտանգավոր է բոլոր առումներով, ուրեմն այդ ՀԿ-ն թող հանգիստ վարի իր գործունեությունը հազար տարի: Հասկացիր, ամբողջ աշխարհում էլ արգելված է հակա-գործունեությունը: Մենք էլ անդադար բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ մեր հարևան երկրում հակա-հայկական հիստերիա են տարածում: Վոլինկինը շատ ճիշտ է ասել, եթե որևէ ՀԿ վաղը նույնն անի մեկ ուրիշ երկրի նկատմամբ, նրա դեսպանն էլ անպայման նույն կերպ կարձագանքի և ճիշտ կանի

  2. Armine G says:

    Արդյո՞ք հակահայկական հիստերիա չէր հայ վարորդին կանացի ծաղկավոր խալաթ հագցնելը Վոլինկինի հայրենիքում: Դրա չեզոքացումը ինչո՞ւ չիրականացավ:

    • Hayk says:

      Армине, Вы правы на все 100%! А кто говорит, что в России нет подобных провокаторов?( а это была самая настоящая провокация) Есть! И с ними тоже борются очень серьезно, поверьте!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031