Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ Մոնթեի, ոչ Նժդեհի արձանները չկան. «Ժողովուրդ»

Մայիս 09,2014 12:00

«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, որը մասնակցել է արցախյան ազատամարտին, համոզված է, թե Շուշիի ազատագրումը պատերազմի ամենամեծ բեկումներից մեկն էր։ Հատված հարցազրույցից:

– Ո՞վ է, ըստ Ձեզ, մեր ժամանակների հերոսը:

– Մարդկանց տարբեր շերտերի մոտ պատկերացումները տարբեր են։ Օրինակ՝ ինչ-որ մեկի համար օլիգարխն է հերոս, որը կարողացել է ժողովրդին թալանել, նրա հաշվին հարստանալ։ Իսկ մյուսի համար Եռաբլուրում պառկած տղան է հերոս։ Այսպիսի մի ասացվածք կա. «Ասա՝ ով է ազգիդ հերոսը, ասեմ՝ ինչպիսին է ազգդ եւ ինչ ճակատագիր է ունենալու»։

Խորհրդային շրջանում Չարդախլուում կանգնեցված էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, կրկնակի հերոսների կիսանդրիները կանգնեցվում էին իրենց ծննդավայրերում՝ կենդանության օրոք։

Երբ մի 20-25 տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Չարդախլուն, պատվանդանից գցեցին Բաղրամյանի կիսանդրին, տեղը դրեցին Ղաչաղ Նաբիի արձանը, իսկ ղաչաղ նշանակում է թալանչի, մարդասպան։ Եվ հենց սա ցույց է տալիս, թե ում հերոսը ով է։

Հետագայում մեր հերոսը Մոնթեն էր, ով փրկում էր ազգը, Լեոնիդ Ազգալդյանն էր, ով փրկում էր Արցախի ժողովրդին նոր ցեղասպանությունից. Մարաղայի կոտորածներից հետո առաջինը նրա ջոկատը մտավ փրկելու մարդկանց, եւ առաջամարտիկների թվում էր նաեւ Վոլոդյա Ավետիսյանը։ Իսկ ադրբեջանցիների հերոսը Սաֆարովն է, որը քնած հայ սպայի է մորթում։

Բայց ցավով տեսնում ենք, որ մերօրյա Հայաստանում ո՛չ Մոնթեի արձանը կա, ո՛չ նույնիսկ Նժդեհի, ո՛չ Լեոնիդ Ազգալդյանի։ Անկախ Հայաստանը տասնհինգ Ազգային հերոս ունի, որոնցից ընդամենը հինգն են զոհվել կռվի դաշտում, եւ նրանցից ոչ մեկի արձանը քաղաքի կենտրոնական մասում, այսինքն՝ այնտեղ, որտեղ պիտի լիներ, չկա։
Ես այս տոն օրով վախենում եմ տխուր կանխագուշակում անել, բայց չեմ կարող նաեւ սթափության կոչ չանել բոլորիս։ Միգուցե մեր իսկական հերոսների արձանները չեն դրվում միտումնավոր, որ վաղը հայի «ղաչաղ նաբիների» արձաննե՞ր դրվեն։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցմ ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031