Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկերիչները վաճառում են գործիքներն ու արտագաղթում. «Ժողովուրդ»

Մայիս 09,2014 11:46

Մինչ ՀՀ կառավարությունն իր նոր ծրագիրն է մշակում, այդ ընթացքում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոսկերչությունն անկում է ապրում։ Երեւանի ոսկու շուկայում աշխատող ոսկերիչների մեծ մասը վաճառում է ոսկերչական գործիքները՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով։ Պատճառը՝ տաղավարների ավելացված վարձավճարներն են եւ նվազած առեւտուրը։ Իսկ նրանք, ովքեր ուղղակի հնարավորության չունեն ՌԴ մեկնելու, տեղափոխվում են «ստվերային դաշտ»՝ փորձելով իրենց տներում ոսկերչությամբ զբաղվել։

Դեռ ամիսներ առաջ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը 50 տոկոսով բարձրացրել էր ոսկերիչների տաղավարների վարձավճարի չափը։ Այս խնդրի շուրջ ոսկերիչների մի մասը հանդիպել էր Աբրահամյանի հետ, որի ընթացքում վերջինս անկեղծացել էր՝ հայտարարելով որ այլ տարբերակ չունի։

54-ամյա Գրիշա Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Եթե դուք հիմա հայտարարություն տարածեք այն մասին, որ շուկայում ոսկու արտադրամաս եք ցանկանում վարձակալել, ապա մի քանի վայրկյանում ձեր հեռախոսը մեծ թվով զանգերի պատճառով ուղղակի կտրաքի։ Այնքան կզանգեն, կխնդրեն, չեք պատկերացնի։ Չկան, չեն գալիս, որ վարձակալեն, որովհետեւ առեւտուր չկա։ Եկամուտ չունեն»։ Նշենք, որ յուրաքանչյուր արհեստանոց ունի 6-7 աշխատակից եւ արտադրամասերի փակվելու արդյունքում կավելանա նաեւ գործազուրկների թիվը։

Ոսկերիչների պնդմամբ՝ կտրուկ իջել է նաեւ ոսկյա զարդերի պատվերների քանակը։ Ավելին՝ քաղաքացիների մեծ մասն արդեն իրենց ունեցած զարդերն են վաճառում ոսկերիչներին։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031