Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյանի արձանը Էջմիածնում վաղուց ի վեր կանգնեցված է. «Հրապարակ»

Մայիս 09,2014 11:20

Մինչ մայրաքաղաքում քննարկում են Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել-չտեղադրելու հարցը, հոգեւոր մայրաքաղաքի բնակիչներն այսօր են միայն բացահայտում, որ Ստալինի զինակցի արձանն իրենց քաղաքում վաղուց ի վեր կանգնեցված է։ Բացահայտման հեղինակները կոմունիստներն են, որոնք ամեն կարմիր տոնի առիթով, սուսիկ-փուսիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում երբեմնի կուռքի հիշատակին։ Վերջին անգամ նրանք Միկոյանի կիսանդրուն ծաղիկներ են խոնարհել Մայիսի 1-ի առիթով։
Անաստաս Իվանիչի արձանը նախկինում, Էջմիածնի՝ իր անունը կրող դպրոցի բակում է եղել։ Հետագայում, երբ դպրոցը կազմալուծվել է, իսկ շենքը, որպես վանքապատկան կառույց, հանձնվել իրական տիրոջը՝ Մայր Աթոռին, եկեղեցին շենքը ծառայեցրել է ճեմարանականներին։ Տարեց էջմիածինցիները հիշում են՝ կիսանդրին տեղափոխեցին 1963-64 թվերին, երբ դպրոցի նախկին շենքը վերափոխվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի։
Նպատակահարմար չգտնելով Միկոյանի՝ որպես հասարակական-քաղաքական գործչի կիսանդրին եկեղեցապատկան տարածքում թողնելը, Էջմիածնի քաղխորհուրդը անցած դարի 60-ականներին որոշում է ճեմարանի բակից այն տեղափոխել քաղաքային զբոսայգու տարածք։ Ճակատագիրը, սակայն, հերթական չար կատակն է սկսում արձանի հետ. խորհրդային կարգերի փլուզումից հետո եկեղեցին, իբրեւ վանքապատկան տարածք, այս անգամ արդեն ետ է վերադարձնում այն զբոսայգին, որտեղ տեղափոխվել էր Միկոյանի քարե կերպարանքը։

ՀԳ. Խորհրդային կարգերի փլուզումից հետո առաջին ու վերջին անգամ Միկոյանի կիսանդրու նկատմամբ ոտնձգություն են արել դաշնակցականները։ Արձանը գահընկեց անելու նրանց փորձը ձախողել են կոմունիստները, որից հետո, որոշակի ժամանակահատված հերթապահություն սահմանել այգում՝ պաշտպանելով իրենց կուռքին:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031