Մաշտոցի պողոտայի «Բեսթ» սուպերմարկետը 2 օր է, չի գործում։ Դիմապակուն փակցված է պաստառ, որ տարածքը տրվում է վարձով։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա հոկտեմբերին շրջայց էինք կատարել մի շարք խանութներ՝ պարզելու, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող նորաբաց «Փակ շուկա» սուպհրմարկետը ինչպես է անդրադարձել իրենց սպառման վրա։ «Բեստ» սուպերմարկետի ղեկավարությունից հայտնել էին, որ նոր սուպերմարկետի բացման հետ մեկտեղ իրենց սպառումը նվազել է, ու նույն տեմպերով շարունակվելու դեպքում, այլեւս չեն աշխատի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում