Հատված Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հարցազրույցից:
– Մեր խմբագրությունն Արարատի մարզի բնակիչներից պարբերաբար բողոք-նամակներ է ստանում, որ ոռոգման եւ խմելու ջրի պակաս կա, որովհետեւ Դուք ջուրը տրամադրել եք, որպեսզի Աբրահամյաններն իրենց հսկայական կալվածքները ջրեն։
– Գիտեք ինչ կա, ըտենց բաներ ես լուրջ չեմ ընդունում, ըտենց հարցեր ես էսքան ժամանակ, բացարձակ նման բաներ։ Ես չեմ ուզում, էլի… Ես նման բաներ ոչ գիտեմ, ոչ էլ։ Հիմա մարդ է՝ կարող ա պատահի մի բան գրում ա, իմ աշխատանքի ընթացքում ըտենց բան, բացարձակ նման բաների ես չեմ հանդիպել։ Իսկ եթե դժգոհություն լինի, բա իհարկե, պետք է դնենք, իրար հետ քննարկենք։
– Իսկապե՞ս չգիտեք այդ մարդկանց կալվածքների, նրանց հետ կապված պատմությունների եւ այլնի մասին։
Կարդացեք նաև
– Ես խնդրում եմ ըտենց հարցեր մի տուր ինձ, առանց տիրապետելու չխոսեմ այդ բաների մասին, դեռ ժամանակ կլինի խոսելու։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում