Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան գործընթացի կաթիլային տարբերակը. «Ժամանակ»

Մայիս 09,2014 10:12

Կալիֆոռնիայի խորհրդարանը երեկ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս տեղեկատվությունը կրկնակի ողջունելի և հետաքրքրական է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի ֆոնին, որ նա ղարաբաղյան կարգավորման թեմայով ունեցել էր Կարնեգի հիմնադրամում և ներկայացրել ամերիկյան քաղաքականությունն այդ հարցի կապակցությամբ:

Այդ քաղաքականությունն, ըստ էության, ամփոփված է Մադրիդյան սկզբունքներից մեզ ծանոթ կետերով, որոնք էլ ներկայացրել էր ամերիկացի համանախագահը: Այդ կետերը բուռն արձագանք են առաջացրել Հայաստանում, սակայն առավելապես հասարակական և փորձագիտական շրջանակներում: Իշխանական և քաղաքական դիրքորոշումներ չեն հնչել, ինչը սակայն զարմանալի էլ չէ, քանի որ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը այսօր որևէ դիրքորոշում արտահայտում են միայն լավ ծանրութեթև անելուց հետո՝ ոչ թե ինչ է պետք Հայաստանին տեսանկյունից, այլ թե ինչ կասի Ռուսաստանը:
Երևի Ռուսաստանն ամեն մեկին իր արձագանքելիքը կփոխանցի առաջիկա օրերին: Իսկ առայժմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչում է ամերիկյան հինգերորդ նահանգը, ինչն ըստ էության նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տասը տոկոսը արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսինքն` մինչ Հայաստանում քննարկում են Ուորլիքի հայտարարությունները, իսկ ոմանք լռում, ԱՄՆ-ում այդ հայտարարություններին զուգահեռ տեղի է ունենում գործ՝ կոնկրետ շարժ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ուղղությամբ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031