Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյապես ճիշտ լինելը

Մայիս 09,2014 13:10

1970-ական թվականներին խորհրդային քարոզչությունը շատ էր խոսում եւ գրում Մեծ հայրենական պատերազմի մասին՝ երգեր, գրքեր, ֆիլմեր, դրանց մի մասը գեղարվեստական տեսանկյունից՝ բարձրարժեք: Ես երկար մտածում էի, թե ինչու է այդպես: Իհարկե, պատճառները բազմաթիվ էին, այդ թվում՝ երկրի առաջին դեմքի այդ պատերազմին մասնակցությունը, թեեւ, իհարկե, ոչ առաջնակարգ դերերում: (Այն, որ Բրեժնեւին մարշալի կոչում էին տվել՝ դա, իհարկե, մառազմ էր եւ անեկդոտ): Բայց հիմնական պատճառն այն էր, որ խորհրդային պատմության այս դրվագում մեր այն ժամանակվա երկիրը բարոյապես ճիշտ էր:

Մեզ վրա հարձակվել են, մենք պաշտպանվում էինք: Անկախ նրանից, թե ստալինյան ռեժիմը ինչ հանցավոր համաձայնությունների էր եկել պատերազմից առաջ գերմանական նացիստների հետ: Նաեւ անկախ նրանից, թե ինչպիսի չհիմնավորված զոհեր է տվել խորհրդային բանակը պատերազմի ժամանակ: Ի դեպ, Ռուսաստանում ընդունված օրենքն այն մասին, որ Մեծ հայրենական պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների մասին խոսելը քրեական հանցագործություն է՝ դա արդեն ժամանակակից մառազմ է: Բայց այդ ամենը չի փոխում այն անհերքելի փաստը, որ մեր պապերը կռվել են իրենց, մեր ընդհանուր երկրի համար, եւ նրանց սխրանքի առջեւ մենք պետք է խոնարհվենք:

Ղարաբաղյան պատերազմում մենք նույնպես բարոյապես ճիշտ էինք: Այստեղ նույնպես մեզ վրա հարձակվում էին, մենք պաշտպանվում: Ընդ որում, հակառակորդը դավանում էր եւ դավանում է նույն մարդատյաց, ռասիստական գաղափարախոսությունը, որը բնորոշ էր գերմանական նացիստներին: Եթե Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ այդ գաղափարներն իրենց ժողովրդի գլուխը մտցնելով՝ հնարավոր է առաջ գնալ եւ հաջողության հասնել, ապա դա ճակատագրական (իրենց համար) մոլորություն է:
Արցախյան պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ եւ առավելապես պատերազմից հետո Հայաստանում եղել են եւ կան բազում նողկալի երեույթներ: Բայց այդ ամենը դարձյալ չի կարող ստվերել այն փաստը, որ մեր ժողովուրդը ռազմաճակատում եւ թիկունքում պաշտպանում էր սեփական հողը: Եվ այս դեպքում դա մեզ թույլ է տալիս ոչ միայն խոնարհվել մեր զինվորների սխրանքի առջեւ, այլեւ հպարտանալ: Որ մենք հայ ենք եւ Հայաստանի քաղաքացի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Որ մենք հայ ենք եւ Հայաստանի քաղաքացի????

    Իսկ որ պատերազմի հերոսը, թիկունքում հերոսաբար զրկանքները կրած մարդը այսօր արտագաղթում են, իսկ մեղմ ասած ոչ հերոսը նախարար եւ պատգամավոր է…. էլի հպարտանանք???? Կիսահղի չի լինում չէ???????

    • Արմեն says:

      Պարոն ՀՀ քաղաքացի, քեզ մի խնդրանք ունեմ, պատասխանիր իմ այս մի հարցին
      եթե մարդ սիրում է խնձոր ու չի սիրում ասենք տանձ, այդ մարդը իրավունք ուի ասելու, որ ինքը խնձոր է սիրում ?
      հ.գ. սակայն մի առաջարկ էլ ունեմ, միչև պատասխանելը մի հատ էլ կարդա Ա. Աբրահամյանի հոդվածը, հետո քո արձագանքը ու նոր պատասխանի, եթե շատ դժվար չէ քո համար
      կանխավ շնորհակալ եմ

  2. Արսեն says:

    Հաջորդ սերնդի «թնդանոթի միս» պատրաստելու համար՝ շատ հաջող հոդված եք գրել։ Շնորհավորում եմ..)))…

    • Կարապետ says:

      Հարգելի “Արսեն”։
      Եթե գաղտնիք չի ի՞նչ մասնագիտությամբ էս աշխատում “ևրոպաները” ու ի՞նչ մասնագիտությունների էս տիրապետում։
      Դատելով քո մեկնաբանություններից քո գիտելիքները թույլ են տալիս լինել Հայաստանի 5-րդ հանրապետության վարչապետ։ 4-րդ հանրապետություն բեր համարենք խոպանմիության կազմի մեջ մտնելը։

      • Արսեն says:

        «Հարգելի» Կարապետ, իմ պատասխաններ մեջ վարչապետի մակարդակ չկա, 4-րդ դասարանի տնտեսագիտություն է, (պայմաններն էլ գրել եմ՝ իմ գրածը գունե գրածի մակարդակով հերքի՝ մակարդակը բարձրացնեմ)… իսկ որ դու պատրաստ ես, 4-րդ դասարանի մակարդակով մտքերի համար վարչապետ նշանակել՝ դրան հավատում եմ… նայիր քո շրջապատի բոլոր պաշտոնյաներին…))…

        • Կարապետ says:

          իսկ հարցին կպատասխանե՞ս։
          Ու ուրիշ հարց։ Եվրոպայում 4-րդ դասարանում տնտեսագիտություն են անցո՞ւմ 😀

          • Արսեն says:

            Առաջին հարցիդ չեմ պատասխանի, իսկ տնտեսագիտությունը անցնում են մանկապարտեզից։

          • Կարապետ says:

            “Արսեն”, դարդ մի արա, մի օր դու էլ չափահաս կդառնաս, երևի ․․))..

          • Արսեն says:

            Ծափիկ-ծափիկ ծիրանիկի մակարդակի հումոր էր, քաղաքավարության համար կժպտամ ..)).. Տեղափոխվիր հաջորդ քննարկում, էլ ետ չեմ մտնելու…

    • Արմեն says:

      Այո շատ էլ ճիշտ ես, ես նույպես այդ կարծիքին եմ, որ մարդկանց մի տեսակ կա, որոնք ինչի կողքից անցնում են փչացնում են, ինչ ասում են նողկալի է ստացվում ու ես դա հստակ գիտեմ ինչից է, սակայն չեմ ասի, որովհետև չի օգնել ու չի օգնում այդ տեսակի մարդկանց որևէ բան բացատրելը, իրենք ամեն ինչ գիտեն իրենց համոզմամբ ու ամենակարևորը բարյազուրկ են ու չեն կարողանում հասկանալ Հայրենիքի կարևորությունը:
      Ավելի ճիշտ կլինի թնդանոթների տեսակներով հետաքրքրվես, միգուցե մի բան կհասկանաս, չնայած օգտակար լինել որևէ մեկին իհարկե էլի չես կարող լինիել, ափսոս…(((…

  3. ՄԱՐԴ says:

    հպարտանանք որ մենք հայ ենք եւ Լոս Անջելոսցի

  4. David says:

    Հա, հա, հա, հա…
    Հայը հայ ա,
    Ուղեղի մեջ ոսկեդար ա…
    Տեսնես ու*մ են կոչում ֆաշիստ,
    Որ հայելին ջարդվեց վախից…
    …Սատանա կա քաղաքում…
    Ոչ ոք հերթի չի կանգնում:

  5. Հրանտ Պապիկյան says:

    Ձեր նշած նողկալի երևույթներից մեկը հենց այն՝ ամեն ինչի մերժողականությունն ու միայն վատը տեսնելու մոլուցքն է, ինչը շատ ակնառու երևում է նախորդ երեք մեկնաբանություններում…
    Չնայած Արսենին արդեն լավ գիտենք, և զարմանալի կլիներ նրանից այլ բան սպասելը, իսկ մյուս երկուսը տիպիկ ֆեյքային անուններով են՝ ընդ որում լիովին այդ անունների իմաստին հակառակ էությամբ…
    Իսկ մեր հաղթանակը ԻՐԱԿԱՆ է և դրանով հպարտանալու համար ընդամենը պետք է իրոք լինել ՛՛ՀՀ քաղաքացի՛՛ և ՛՛մարդ՛՛, այլ ոչ թե այդպես կոչվել…

  6. Spartak says:

    Ես խոնարհվում եմ մարտի դաշտում ընկած բոլոր իմ հայրենակիցների շիրիմների առաջ: Եվ խնդրում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ճողոպրել են հայրենիքից ու արտերկրներում ապրում են փափուկ կյանքով, գոնե այս անգամ բարոյականություն ունենան լռելու, իրենց սոկրատեսյան դատողություններով հանդես չգան:Դրանով հարգած կլինեն իրենց պապերի հիշատակը: Այսօր այդ պահն ու ժամանակը չէ:

    • Տիգրան says:

      Սպարտակ, լիովին համամիտ եմ քեզ հետ: Հանգիստ թողնենք այն մարդկանց, ովքեր գնացել են ՀՀ-ից, անկախ այն բանից լավ են ապրում, թե վատ: Բա ոնց վերաբերվենք էն մարդկանց, ովքեր եղանակ, մթնոլորտ են ստեղծում Հայաստանում, ղեկավարում են հայ միտքը` բացարձակապես թքած ունենալով քո ասած մարտի դաշտում ընկած բոլոր մեր հայրենակիցների արածի վրա, անտեսելով կռվածներին, նրանց անտեր մնացած ընտանիքներին: Այ սա է, որ բարոյապես ճիշտ չէ:

    • Արսեն says:

      Շատ ճիշտ ես…)))… միայն խոնարվի, խոնարհվի… երի խոնարհվի… կարևորը՝ վերլուծելու փորձ չանես…))).. Հանկարծ որ կզգաս, վերլուծելու ցանկություն ունես՝ խաչակնքվիր, մեղքերի թողություն խնդրիր, որ փորձության չդիմացար և էլի խոնարհվիր…))))….

  7. Garegin says:

    Պարոն Աբրահամյան շնորհակալ եմ նման տեսակետ արտահայտելու համար և կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս մեր հաղթանակների համար: Ղարաբաղյան պատերազմը, իմ կարծիքով, հերթական անգամ ապացուցեց, որ ժողովուրդն է իր անանուն հերոսներով պատմություն կերտում և ի վերջո ժողովուրդն է տերն իր հայրենիքի, իակ մեդալակիր մասնակիցները՝ հավանաբար նրանք էլ արած ունեն, շատ կամ քիչ, էական չէ: Ինչ վերաբերվում է արտագաղթող նվիրյալներին, ապա նրանք որտեղ էլ ուզում է լինեն, միևնույն է, մեր ազգի առաջամարտիկներն են: ՀՀ քաղաքացու և Արսենի տեսակետներում հավանաբար ինչ-որ հատիկ կա, սակայն հույս ունենանք, որ դրանք ՀՀ-ում երբեկ ծլեր չեն տա:

  8. Ruben says:

    Ես խոնարհվում եմ Արցախյան պատերազմի Անհայտ զինվորի շիրիմին:

  9. Spartak says:

    Ես ինչքան էլ խոնարհվեմ, հասնելու եմ Մայր հողին, քեզ ի~նչ ասեմ, որ խոնարհվում , խոնարհվում, խոնարհվում ես ու համբուրում բելգիական կամ հոլանդական գրանիտը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031