Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնի գյուղի տարածքում եզդիներին ստիպում են «հարկ» վճարել ոչխարի տեսքով

Մայիս 09,2014 10:02
garni

Հարգելի պարոն ոստիկանապետ,
Ձեզ ենք դիմում մի խնդրի կապակցությամբ, որը հույս ունենք իր վերջնական լուծումը կստանա: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը խնդրանքով դիմել են մի խումբ եզդի անասնապահներ: Բանն այն է,որ մայիսին սար բարձրանալիս Արարատի մարզի եզդի անասնապահները Գառնի գյուղում հանդիպում են խնդիրների, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել օրինականության սահմաններում: Ամեն տարի սար բարձրանալիս, երբ նրանք հայտնվում են Գառնի գյուղի տարածքում նրանց ստիպում են «հարկ» վճարել ոչխարի տեսքով: Գառնի գյուղի բնակիչ` ոմն Ջիվան, գյուղի տարածքով անցնող եզդի անասնապահներին տեղեկացնում է , որ գյուղի ճանապարհով անցնելու կամ գյուղի արոտավայրերի տարածքում հանգստանալու համար իրեն պետք է «հարկ» վճարեն: Նրա այս առաջարկին դեմ դուրս եկողները անախորժ պատմությունների մեջ են ընկնում և շատերը ստիպված են լինում տուրք տալ նրա խաբեբայությանը: Մեզ դիմող անասնապահները տեղեկացնում են, որ անցյալ տարիներին մի քանի անգամ դիմել են տեղի ոստիկանությանը, սակայն որևէ կերպ իրավիճակը չի փոխվել: Ուստի խնդրում ենք Ձեզ` ձեռնարկել միջոցներ, որպեսզի այս օրերին սար բարձրացող եզդի անասնապահները նման անօրինական գործողությունների զոհ չդառնան: Մենք համոզված ենք, որ այս խնդիրը Ձեր կողմից անարձագանք չի մնա:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031