Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի «լացող» եղեւնիները եւ քաղաքապետի ռեստորանի տանիքապատման առասպելը. (Տեսանյութ)

Մայիս 08,2014 23:58

Յութուբում «Բնության պահապան» անվան տակ հանդես եկած անձը տեղադրել է«Իջեւանի լացող եղեւնիներ» տեսանյութը, որտեղ դուդուկի նվագակցությամբ ցուցադրվում են Իջեւանի Անկախության փողոցի եզրին հատված ծառերի պատկերներ:

 

Ստվերից երեւում է, թե ինչպես հեղինակը բջջային հեռախոսով նկարահանում հատված ծառերը: Տպավորություն է ստացվում, որ կտրված ծառերի թիվը մեծ է: 3 րոպեանոց տեսանյութի մեջ կադրի մոտեցումով ցույց են տրվում նաեւ մոտակայքում գտնվող ՀՀ ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքերը, ակնարկելով, որ այդ ծառայությունները չեն տեսել ծառերի հատումը:

IMG_0086

 

teqvac-car-1

Տեսանյութի սկզբում գրված է.

«Քաղաքապետ «Վարդանիկի» սեփական ռեստորանի տանիքին անհրաժեշտ են Իջեւանի մշտադալար եղեւնիներ»: Նշենք, որ Իջեւանի քաղաքապետը Վարդան Ղալումյանն է:
Տեսանյութի ավարտին գրված է քառատող, որ մեջբերում ենք առանց կետադրական ուղղումների.

«Իմ քաղաքը Տեր ուներ
Իմ քաղաքը Խեր ուներ
Այսօր Խերը վերացավ
Իմ քաղաքս «Անտեր» դարձավ»:

Մայիսի 8-ին մենք եղանք Իջեւանում եւ տեսանք հատված 3 ծառերի բները: Այդ հարցով դիմեցինք ՀՀ բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանին: Նա ասաց, որ ծառերի հատման խնդրով իրենց դիմել են ոստիկանության Իջեւանի բաժնից , իրենք պարզել են, որ 2 եղեւնիները քամուց թեքվել են 3-րդ վրա, այդ պատճառով հատվել են: Դիմեցինք նաեւ Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանին: Վերջինս ասաց, որ Անկախության փողոցի բնակիչները, որոնք բնակվում են ծառերի մոտակա բազմաբնակարան շենքում, դիմել են քաղաքապետարան, որ ապրիլի 31-ին քամուց թեքված ծառերը կարող են ընկնել մարդկանց գլխին, եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մայիսի 4-ին կատարվել դրանց հատումը: Դրան նախորդող օրերը եղել են ոչ աշխատանքային:

Քաղաքապետի տեղակալը մեզ հայտնեց, որ թեքված ծառերը կարող էին ընկնել- վնասել մնացած ծառերը: Նա մեզ տրամադրեց թեքված ծառերի լուսանկարներ: Սուրեն Մանուկյանին հարցրեցինք, թե որտե՞ղ է գտնվում հատված ծառերից առաջացած շինափայտը, եւ այն ի՞նչ նպատակով է օգտագործվելու: Նա հայտնեց, որ ծառերից առաջացած շինանյութը գտնվում է քաղաքապետարանի պահեստում եւ օգտագործվելու է Իջեւանի քաղաքային զբոսայգու եւ մանկական զբոսայգու փայտե նստարանների նորոգման համար:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Zaven says:

    Վերոգրյալ քառատողի երկրորդ և երրորդ տողերում տառասխալ կա, չասեք՝ չկա:

  2. Khajak Tananyan says:

    Յութուբում «Բնության պահապան» անվան տակ հանդես եկած անձը այնքան հիմարի մեկն է , որ նկարահանելու ժամանակ չի նկատել ԿԳԲ-ի շենքը , կամ դա արել է միտումնավոր , և որ հնարավոր չէր ԿԳԲ-ի շենքի մոտ աննկատ ծառ կտրել քաղաքի կենտրոնում` այն էլ ,օրը ցերեկով : Եվ վերջապես այս տեսագրության հեղինակը այնքան էլ հմուտ չէ , որ կատարվածը կարողանա դուդուկի նվագի տակ , “լացակումած ” կադրերով ժողովրդին մատուցել իբրև ապօրինի ծառահատում : Կատարվածը ընդհամենը սանիտարական հատում է եղել , ուժգին քամուց ` վայր ընկնելու աստիճան թեքված և վտանգ ներկայացնող ծառեր են եղել և որը անհապաղ հատելու անհրաժեշտություն է եղել տվյալ պահին , քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով և որ բնապահպանությունը և ոստիկանությունը տեղյակ են եղել կատարվելիք գործի մասին : Իսկ քաղաքապետի արած գործերի մասին շատ տեսաժապավեններ կարելի էր նկարահանել քաղաքային զբոսայգու վերջերս բացված մանկական խաղահրապարակի մասին , շատրվանների հրապարակի ծառատնկման և կանաչապատման մասին և Իջևանի քաղաքի բարեկարգման և բնակչության համար արվող շատ-շատ այլ գործերի մասին , որոնք շարունակվում են այսօր էլ` հանուն մեր քաղաքի ծաղկման ու բարգավաճման : Իսկ այս չարամիտներին խորհուրդ կտամ ուղղակի աչք ունենալ և կույր չձևանալ … : Ինչևէ … Համենայն դեպս , ես և շատ-շատերը , կարծում եմ գիտեն , թե այդ “ԴՈՒԴՈՒԿԻ ՁԱՅՆԸ ” որտեղից է գալիս …

  3. World Vision says:

    Այդ նույն տեղում World Vision-ը հրապարակ էր տեղադրել, հետաքրքիր է ինչ է արաել այդ հրապարակը քաղաքապետարանը՝ թալանեց, թե ծախեց? Մի թե չէր կարելի Ղազարյանների սարքաց խաղահրապարակը այլ տեղ տեղադրել, երեևի նպատակը հին խաղահրապարակի ծախելն էր։

  4. L. Iskandaryan says:

    Արա լավ կլիներ էտ հոգնածը շատրվանները աշխատացներ, էտ պայլմաները ժամանակին դրված էր, պահեիք էլի: Քաղաքապետը մենակ նրա համար չի որ տուն ու ռեստորան սարքի իրա համար։

  5. բնապահպան says:

    Ոսկանի ու Վարդանի համար Իջևանի բոլոր ծառերը քամատապալ են: Հատկապես ոսկանի համար 100 – 200 ամեն ինչ քամատապալ է դառնում: Երբ որ այդ հատած ծառերի բներից երևում է որ քամին ոչ մի ազդեցություն չի ունեցել:

  6. Ոսկան Սարգսյան says:

    իմ տեղեկություններով՝ «բնապահպան»անունի տակ հանդես եկողը Իջեւանի քաղաքապետարանի ենթակա կառույցներից մեկի աշխատող է, որ ընդամենը մի քանի օր առաջ ոչ թե դուդուկ, այլ ուրիշ գործիք էր նվագում: Ես կոնֆլիկտի կողմ չեմ, այլ՝ օբյեկտիվ լրագրող: Շատ բան գիտեմ, բայց քիչ բան կասեմ: Չի կարելի մի հատուկ մարմնի համար աշխատել եւ դրա «վրա գործ տալ»: Մնացածը՝ հաջորդիվ:

  7. Նոյեմբերյանցի says:

    Այս լրագրողի ձեռին տավուշցիները տեղյակ են թե ինչքան գումար է չակերտավոր վաստակում յուրաքանչյուր հոդվածից: Այդքանից հետո դու էլ օբյեկտիվությունից ես խոսում:

  8. Ոսկան Սարգսյան says:

    Զրպարտելը հեշտ է կեղծանունով հանդես գալու դեպքում: Ավելին կասեմ՝ քո կեղծանունն էլ է կեղծ , որովհետեւ հանդես ես գալիս, որպես նոյեմբերյանցի, ապա գրում բոլոր տավուշցիների մասին: Իմ գրած հոդվածները երբեւէ չեն հերքվել,իսկ պատվերով հոդվածները սուտ եւ սուբյեկտիվ են լինում: Եթե ներկայացնես անուն-ազգանունդ, զրպարտելու համար դատի կտամ: Իսկ այս դեպքում ՝ամեն տեսակ զրպարտություն եւ կեղծիք կարող ես տարածել: Բայց մեկ է ՝ ես կռահում եմ,թե որտեղից է այս ստոր զրպարտությունը գալիս, եւ դա անհետեւանք չի մնա:

  9. Նոյեմբերյանցի says:

    Դե ասա պապայի արեվ……….

  10. Ոսկան Սարգսյան says:

    Դու դեռ կնվագես…

  11. ijevanci says:

    Իսկապես,նախկին քաղաքապետի օրոք քաղաքի ամեն հատված տեր ուներ, մինչև անգամ Իջևանի Սպիտակ լիճն ու շուկայի մայթը,միայն մենք՝շարքային իջանցիներս, մեր իսկ քաղաքում ոչինչ չունեինք: «Բնության պահապան» անվան տակ հանդես եկող ա՜նձ,քո նմանների համար ասում են՝դժվար է խոսել խուլի հետ, ցույց տալ ճշմարտությունը կույրին և վիճաբանել հիմարի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031