«Դեմ եմ» քաղաքացիական շարժման երթը, որը սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնից, շարունակվեց Սայաթ-Նովա փողոցով, Մաշտոցի պողոտայով կրկին դեպի Մոսկվա կինոթատրոն՝ ավարտվեց: Երթն ուղեկցվում էր ազգային երաժշտության ներքո պարերով:
Երթի մասնակիցները իրազեկման եւ պահանջի ակցիան համարում են ստացված:
«Տա Աստված, որ իշխանության ներկայացուցիչների միտքը Աստված լուսավորի եւ իրենք հասկանան այսօրվա ակցիայի իմաստը: Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե շարունակվի աչք փակելը հանրային կարծիքի վրա, ապա այս ամեն ինչը կվերաճի պահանջատիրության: Մենք մեր գլխի վրա պահում ենք մեր իրավունքները, եւ ով իր գլխի վրա պահում է իր իրավունքները, ապա թույլ չի տա, որ տրորեն այն»,- այսպիսի ելույթով ավարտեց երթը ակտիվիստ Դավիթ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ