Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի արձագանքներին:
Դեսպանատան Թվիթերի էջում նշված է. «Նրանք, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթը, հիշեք՝ կա երեք հնարավոր ելք՝ բանակցված կարգավորում, անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում կամ պատերազմ: Ընտրեք: Բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում պետք է փոխզիջումներ պարունակի երկու կողմից էլ: Եթե կողմերը ձգտում են ստանալ այն ամենը, ինչ ցանկանում են, ապա պետք է շատ երկար սպասեն»:
«Հայրենասեր» հայերը իբր թե բորբոքվել են: 20 տա՜րի շարունակ (Ռուսաստանի հրամանով) և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂՀ-ի իշխանությունները ԲԼԵՖՆԵՐ խաղացին ու ազատագրված տարածքները այդպես էլ չվերաբնակեցվեցին: Լիսկաները, հակոբյան-մաքսիմները,նեմեցները,ծառուկյանները և նմանները հարյուրավոր միլիոնների դոլարներ «աշխատեցին», բայց 20 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ (ու մինչև այսօր) ազատագրված տարածքներում տուն չկա,որ մարդիկ գնան ապրեն: Երևանում ու շրջակայքում ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ վատնեցին՝ պսպղուն եկեղեցիներ սարքելու համար: Բայց ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար «փող չկա(ր)»: ՀՀ իշխանությունները սկի դուխ չունեցան ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու համար,բայց ամեն տարի 10 կիլո կոկորդիլոսի արցունքներ են թափում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Զեզ թվում է Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ վատնել ու ռուսական ժանգոտած զենք հենց նենց է՞ գնել: Թե՞ ձեզ թվում է թե Կալիֆորնիայի մի քանի դաշնակի ճղվղոցներին են նայելու. ապրիլի 24-ին դրոշ վառելով ու մի քանի ձևական քաղաքային/նահանգային բանաձև ընդունելով չի. ազատագրված հողի վրա ՄԱՐԴ պիտի ապրի,որ հողը բազարի առարկա չկարողանան սարքել:
Եթե Արցախը (ինչ-որ ձևով) կարողանա կցվի ԱՄՆ-ին,միգուցե փրկվի. նույնիսկ եթե սա լինի որոշ (ոչ-ստրատեգիական) տարածքներ զիջելու հաշվին:
Մենք շատ երկար կսպասենք, ոչինչ: Իսկ ձեր շտապելու ԻՐԱԿԱՆ պատճառը որն է?? Ավելի հին հակամարտություններ կան աշխարհում, սկզբում նրանցով զբաղվեք:
Մենք սովորել ենք սպասել—–արդեն հարյուր տարի սպասում ենք, որ դուք ճանաչեք Ցեղասպանությունը: Խոստացել եք ,չէ? Ինչու չեք կատարում ձեր խոստումը? Չէ որ դա անվտանգության երաշխիք կտար մեզ՛ հայերիս: Իսկ առանց դրա,թե Թուրքիան, թե Ադրբեջանը իրենց անպատիժ են զգում և շարունակում են իրենց ռազմատենչ, հայատյաց գործը,ինչին ականատես եղանք հենց վերջերս Քեսաբում: Ադրբեջանում «հայ սպանելու» համար հերոսի կոչում են տալիս(!!): Իսկ դուք էդ պայմաններում մեզ առաջարկում եք անվտանգության գոտին հանձնել: Եթե իրոք ուզում եք խաղաղություն լինի, կատարեք ձեր խոստումը :Իսկ եթե ձեր կողմից Ցեղասպանության չճանաչումը շատ հարմար գործիք է Թուրքիային «սանձելու» համար, գոնե հաշվի առեք, թե ինչ մեծ ծառայություն ենք մատուցում ձեզ