«Դեմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստները իրենց երթի շարունակության ժամանակ՝ Մաշտոցի պողոտայում, բախումներ ունեցան ոստիկանների հետ, որոնք պահանջում էին ակտիվիստներից ազատել փողոցը:
Ակտիվիստները երթի ժամանակ կանգնեցին, կրկին հանրությանը իրազեկելու իրենց պահանջները, իսկ ոստիկանները սկսեցին հրմշտել եւ պահանջեցին ազատել փողոցը եւ չկանգնել ու երթեւեկությունը կաթվածահար չանել:
Կարդացեք նաև
Նշենք, որ ակտիվիստները Ֆրանսիայի հրապարակում իրենց նստացույցից հետո Մաշտոցի պողոտայով գնում են դեպի Մոսկվա կինոթատրոն, որտեղ էլ ավարտելու են իրենց պահանջի երթը:
Հրմշտոցից հետո ակտիվիստները կրկին կանգնեցին եւ պարեցին ազգային երաժշտության տակ:
Մանրամասները ` տեսանյութում
Էլյա Հովհաննիսյան
ԴԵՄ ԵՆՔ………………………