Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցների

Մայիս 08,2014 21:53

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղխորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական հարցեր:
Քաղխորհուրդը, ընդգծելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով պարտադիր բաղադրիչի անընդունելիությունը հասարակության լայն խավերի համար, իր կողմից բազմիցս հրապարակայնորեն բարձրացված կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում իրավական պատշաճ երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, անդրադարձ է կատարել ՕԵԿ պատգամավորական խմբակցության կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանական ուժերի լայն քննարկմանը ներկայացնելու մասին հարցին: ՕԵԿ ներկայացրած օրինագիծը նախատեսում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը և նախատեսել վճարումներ կատարել կամավորության սկզբունքով:

Քննարկման արդյունքում քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դիմել ոչ իշխանական քառյակը ներկայացնող քաղաքական ուժերին և իշխանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին` ակնկալելով նրանց աջակցությունը հանրային դժգոհություն առաջացրած այս խնդրի լուծմանը` այն է օրենքի ուժով պարտադիր բաղադրիչի վերացմանը համաձայն ՕԵԿ կողմից պաշտոնապես ներկայացված օրինագծի: Միաժամանակ կուսակցությունը պատրաստ է ԱԺ-ի իր գործընկերների հետ միասին հարստացնել օրենքի նախագիծը նոր առաջարկություններով:
Քաղաքական խորհուրդը մտահոգությամբ արձանագրել է նաև, որ կուսակցության` կոալիցիայից դուրս գալուց հետո, գլխավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և որոշ այլ կառույցների մի շարք աշխատակիցներ անհասկանալի, գուցեև հասկանալի պատճառներով տատանողական դիրքորոշումներ են արտահայտում իրենց հետագա կուսակցական գործունեության կապակցությամբ, ինչը քաղխորհրդի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և գնահատվում է անընդունելի:

Նկատի ունենալով վերոշարադրյալը քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Արմինե Գրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին և հայտարարում է, որ նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային և քաղաքական վարքագիծ, քանի որ նրանք աշխատանքի են ընդունվել կուսակցության երաշխավորությամբ:

Կուսակցության քաղաքական խորհուրդը ընդգծում է, որ այսօր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում որպես քաղաքացիական ծառայողներ աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք ներկայացնում են ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ, ՕԵԿ կուսակցությունները և դա գնահատում է որպես ՀՀ պետական համակարգի կայացման դրսևորումներից: Կուսակցության քաղաքական խորհուրդը անընդունելի է համարում ուղղակի կամ անուղղակի լուռ կամ խուլ համաձայնությամբ քաղաքական հայացքների համար մարդկանց աշխատանքի կամ կուսակցության ընտրության առջև կանգնեցնելը և դատապարտում է բոլոր այն դրսևորումները, որոնք ազդում են մարդկանց քաղաքական հայացքների և համոզմունքների վրա և կոչ է անում դադարեցնել նման անընդունելի գործելաոճը և հայտարարում, որ հետագայում ևս մշտապես հրապարակայնորեն անդրադառնալու և դատապարտելու է նման արատավոր գործելակերպը ցանկացած պետական կառավարման մարմնում:
Կուսակցության քաղաքական խորհրդի մեկ այլ որոշմամբ կուսակցության գլխավոր քարտուղար է ընտրվել Արտաշես Ավոյանը, աշխատակազմի ղեկավար` Արթուր Ղուկասյանը:
Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել իր հաջորդ նիստը գումարել մայիսի 15-ին:

ՕԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031