Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանի գլխի շրջանի, այդ թվում եւ դիմային հատվածի վնասվածքները բացառվում են առաջանալ մեկ ներգործությամբ». (Տեսանյութ)

Մայիս 08,2014 21:48

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Այսօր բացի  ՀՀ դատաբժշկական գիտագործնական հանրապետական կենտրոնի  Լոռու մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Վարուժ Սաքանյանից, դատարանում հանդես եկան նաեւ  լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները:

Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Արգամ Հովսեփյանը դատարանում հրապարակեց փորձագիտական բաժնի կողմից տրված եզրակացությունը:

Համաձայն դրա` փաստաբան Սամվել Շարբաթյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր սուր խանգարումից:

«Սամվել Շարբաթյանի մահը վրա է հասել գլխուղեղի կեսնական կարեւոր սուր խանգարումից, եւ դրա հետ պատճառահետեւանքային կապի մեջ են գտնվում անմիջականորեն բոլոր այն վնասվածքները, որոնք որ կարող էին բերել գլխուղեղի կենսական ֆունկցիաների սուր խանգարման, մասնավորապես, գլխուղեղի բոլոր հատվածների` եւ քունքային, եւ ծոծրակային, եւ ճակատային բլթերի, նաեւ դրանց հետ համադրությամբ արտաքին վնասվածքները»,-ասաց Արգամ Հովսեփյանը:

Նա նկատեց, որ փաստաբանի` գլխի եւ դեմքի շրջանում ստացած վնասվածքները չէին կարող առաջանալ մեկ ներգործությամբ:

«Սամվել Շարբաթյանի գլխի շրջանի, այդ թվում եւ դիմային հատվածի վնասվածքները բացառվում են առաջանալ մեկ ներգործությամբ, դրանք պատճառվել են գլխի շրջանների բազմաթիվ ներգործություններով»,-եզրափակեց փորձագետը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031