Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հրապարակել է հավաքական հրավիրված 23 ֆուտբոլիստների անունները, որոնց պատիվ է վստահվել՝ այս ամառ իրենց երկրին բերելու աշխարհի չեմպիոնական վեցերորդ տիտղոսը:
Հավաքականի թեկնածուների ցուցակում տեղ չեն գտել այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպիսիք են Ռոնալդինյոն, Կական, Կոուտինիոն, Ռոբինիոն եւ այլոք: Սկոլարին հավաքական հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ: Ժուլիո Սեզար, Ջեֆերսոն, Վիկտոր:
Պաշտպաններ: Դանի Ալվես, Մայկոն, Մարսելո, Մաքսվել, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Դանտե, Էնրիկե:
Կարդացեք նաև
Կիսապաշտպաններ: Լուիս Գուստավո, Էռնանես, Պաուլինիո, Ռամիրես, Օսկար, Վիլլիան, Ֆերնանդինիո:
Հարձակվողներ: Նեյմար, Խալկ, Ֆրեդ, Ժո, Բերնարդ:
Խմբային մրցաշարում տանտերերի մրցակիցներն են Խորվաթիան, Մեքսիկան եւ Կամերունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ