«Եթե մեր բողոքը չբավարարվի, չենք կարող ասել, թե ինչի կվերաճի այս ամենը: Պետք Է փորձել լավ ընկալել այս մեսիջի իմաստը, այլապես հետո պատախանատվություն դուք եք կրելու»,- Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող Դեմ եմ քաղաքացիական շարժման ակտիվիստները հանդես եկան այսպիսի հայտարարությամբ:
«Նոր կառավարությունը որոշեց չկատարել սահմանադրության կետերը, փոխանակ նրան, որպեսզի շահեր ժողովրդի վստահությունը: Եթե կառավարությունը մտածում է, որ կարող է առաջ տանել իր ապօրինությունը, ապա մեծ մարտահրավեր է մեզ նետում: Սահմանադրական դատարանի որոշման չկատարման համար մենք այպիսի ցույցերով պիտի արժանի պատասխան տանք եւ ի վերջո արձանագրենք հստակ հաղթանակ»:
«Օրենքները Հայաստանի քաղաքացիների համակեցությունը կանոնակարգելու համար են, սակայն ՀՀ իշխանությունները Հայաստանում օրենքներ են ընդունում ոչ թե քաղաքացիներից շահերից ելնելով, այլ իրենց շահերից ելնելով: Մենք չենք թողնի, որպեսզի իշխանությունները թալանեն քաղաքացիներին: Մենք դեմ ենք պետական ռեկետին»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկան ակտիվիստները:
Կարդացեք նաև
Ակտիվիստները ասում են, որ երթը շարունակելու են իրենց եւ հասցնելու են իրենց ավարտին , շարժվելու են նորից Մոսկվա Կինոթատրոնի մոտ: «Հանգստանանք այստեղ եւ շարունակենք մեր երթը»,- ասացին Ֆրանսիայի հրապարակում նստած ակտիվիստները:
Մանրամասները ` տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ