Այսօր Շուշիի ազատագրման 22 -ամյակի կապակցությամբ Շիրակի մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները`գեներալ մարզպետը, գնդապետ ոստիկանապետը ու դատախազը, Գյումրու քաղաքապետը, բոլոր ազատամարտիկները, ԵԿՄ վարչության անդամները, շարքային գյումրեցիներն ու մտավորականները ծաղկեպսակներ դրեցին Շիրակ գերեզմանատանը գտնվող գյումրեցի զոհված ազատամարտիկների պանթեոնին:
Aravot.am-ը Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ամերիկյան դիվանագետների, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի` Արցախի շրջակա այսպես կոչված գրավված տարածքները Ադրբեջանին հետ տալու մասին հայտարարություններին: «Մենք վայրահաչոցներին ուշադրություն չենք դարձնում, Հայաստանն ո՞ւր, Ամերիկան ո՞ւր. մեր պայքարը սկսել ենք 88 թվականից, երբ ԱՄՆ-ն Հայաստանի տեղն էլ չգիտեր, էդ ժամանակ ամերիկյան դեսպանատուն այդպիսի հասկացություն չի եղել Հայաստանում, միայն Մոսկվան է ունեցել: Էսօրվա դրությամբ էս մարդիկ, չգիտենալով, Հայաստանի տեղը, հայկական հողերի մասին գաղափար չունենալով, անհեթեթ, մի ամբողջ հինավուրց ազգի վիրավորող մտքեր են արտահայտում: Ես անկեղծ ասեմ շան հաչոցը ավելի հաճույքով եմ լսում, քան նման կարգի ելույթները: Ո՞ւմ պատվերն եք կատարում, մեր էրեխեքը դեռ է զոհվում ու արյուն են թափում, դուք էս ի՞նչ եք խոսում: Էդ ի՞նչ նավթի ծորակ են տեղադրել ձեր կերակրափողում, որ մի ազգի պատմությունն անտեսում եք, թոհ ու բոհի միջով անցած ազգի: Մենք էսօր արևի շող ենք տվել Արցախին, ամպամած երկինք ենք ցրել, որ ամերիկացին կանգնի ու էսպես խոսի՞: Ամերիկացին ո՞վ է, որ էսպես խոսի, ով էսպես է խոսում, նա մեզ համար թուրք է , ոչ մի տարբերություն չկա»,-ի սրտե զայրացավ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախագահը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սիրանուշ Ղուկասյանն ի՞նչ կապ ունի Երկրապահների հետ…
բա թումանյան արտյոմիկը? վայ աշխարհ աշխարհ
Շնորհակալ ենք Վարդան Ղուկասյանին, մարդու, իսկական հայորդու, ով հիմնովին վերակառուցեց զոհված ազատամարտիկների պանթեոնը՝57 ազատամարտիկի գերեզման հիմքից սարքեց, , ասֆալտապատեց գերեզմանի տարածքը, խաչքար տեղադրեց, լուսավորեց տարածքը: Թող Բարձրյալն Աստված լուսավորի մեր նահատակված քաջ զինովորների հիշատակը, ինչպես նաև Վարդանի զոհված հարազատների հիշատակը: Վարդանը եղել և կմնա մեր իսկական քաղաքապետը, մարդ, ով անհաղորդ չէր ազատամարտիկների և նրանց ընտանիքների խնդիրներին, նա երբեք իրեն թույլ չէր տա կոպտել որևէ մեկին, էլ չենք ասում չհարգելով ազատամարտիկին , ազատեր նրան աշխատանքից: Այդ նա էր , որ աշխատանքով ապահովեց մի քանի մեր մարտական ընկերներին,վճարեց մեր երեխաների ուսման վարձերը, օգնեց զոհվածների ընտանիքներին և մայրերին, էլ չենք խոսում նրա մյուս բարեգործությունների մասին, իսկ նրանից հետո եկածը ուղղակի դուրս շպրտեց աշխատանքից մեր ազատամարտիկ ընկերոջը՝Գևորգին: Աստված ամեն ինչ տեսնում է, մենք շնորհավորում ենք տոնական օրվա կապակցությամբ բոլորին , նաև մեր հարազատ ընկեր ու եղբայր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, որևէ մեկը իրավունք չունի ուրանալու, մենք ամեն ինչ գիտենք, տեսնում ու հասկանում ենք:
:
երկրապահը եղել ու մնում է բարձր մտածողության տեր հայորդիների աննկուն ոգին ցուցաբերելու անցած ու ներկա հերոսներին միախմբելու օրրան,հարգելի ԵԿՄ նախագահ չեք գտնում որ դերասաններին, չկայացած ռաբիզ երգիչներին, ինքնահաստատման ձգտող փող լվացող բարերարներին ԵԿՄ շարքերը ներգրավելով ինքներդ ձեզ եք հեղինակազրկում?