Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից մեկին մոտեցավ փոխոստիկանապետ Վլադիմիր Օսիպյանը, հորդորելով նրան վեր կենալ գետնից, պատճառաբանելով, որ ակցիան անօրինական է եւ չի կարող շարունակվել այստեղ, հակառակ դեպքում ստիպված կլինի կարգի հրավիրել:
Ցուցարարները շարունակում են կոչ անել քաղաքացիներին միանալ իրենց եւ նստել Ֆրանսիայի հրապարակում ասում են, որ ակցիային իրավունք ունի մասնակցելու ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է տեր կանգնել իր սահմանադրական իրավունքին:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կնստեն հրապարակում այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները բավարարվեն:
Կարդացեք նաև
Էլյա Հովհաննիսյան