«Մենք այլ բանի ականատես չենք եղել, քան գեղեցիկ հայտարարությունների ու ուղղորդումների»,- «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության երթի մեկնարկից առաջ ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Նա նշեց, որ այսօր չեն բավարարվում այդ հայտարարություններով, քանի որ չկա այդ իրականությունը, որտեղ ոչ մեկից ոչ մի գումար չի գանձվում. «Եթե մեր երկրի իշխանությունները պատրաստ չեն տեր կանգնել սահմանադրական իրավունքին, ապա այդ պարտականությունը մենք ենք վերցնելու մեր վրա»:
Երթի մեկնարկելուց առաջ ակտիվիստները հայտարարեցին, որ այն կրելու է խաղաղ բնույթ: Նրանք երթի ընթացքում կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց եւ տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքներին:
Կարդացեք նաև
Երթը հիմա Աբովյան փողոցից շարունակվում է դեպի Սայաթ-Նովա փողոց, որտեղից էլ կենտրոնական այլ փողոցներում կավարտվի երթը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ