Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անաստաս Միկոյանի արձանը կտեղադրվի. Ա1+ (Տեսանյութ)

Մայիս 08,2014 20:13

Երեւանի ավագանու անդամներն այլեւս չեն կարող ազդել Խորհրդային միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցի վրա:

Որոշումն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։

«Բոլորս եկանք այն եզրակացության, որ կես ճանապարհից չի կարելի գնահատական տալ եւ այն բոլոր հարցադրումները, հասարակության մեջ այն ընդվզումները, մեր ավագանու հանձնաժողովի լիազորությունների մեջ չէ»,-ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ Թամար Պողոսյանը։

Երեւանի ավագանին նախորդ նիստում Միկոյանի արձանի տեղադրման առաջարկին դեմ էին քվեարկել «Բարեւ Երեւան» խմբակցության բոլոր անդամները։ Իսկ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոլոր անդամները կողմ էին, բացառությամբ Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի: Նա նշել էր, որ Միկոյանի վարած քաղաքականությունը ի նպաստ հայ ժողովրդի չի եղել։ Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանի խոսքով՝ Հայկ Դեմոյանը բավարար ապացույցներ չի ներկայացրել եւ հանրապետական խմբակցության անդամները իրենց որոշումը կայացրել են նրա կարծիքը լսելուց հետո. «Ոչ թե Դեմոյանը քվեարկությունից հետո է ներկայացրել իր կարծիքը, հիմնավորումը, այլ քվեարկությունից առաջ»։

Երեւանի ավագանին որոշել է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը։

Մանրամասները կարող եք կարդալ` այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ցանկացած մարդ, այդ թվում քաղաքական գործիչ, ունի թե բացասական, թե դրական հատկանիշներ, ու չկա կատարյալ մարդ: Այսինքն, հաշվի առնելով այդ հանգամանքը, արձանների թվաքանակը ներկայումս պետք է լիներ շատ անգամ ավելի քիչ, քան առկա է: Անաստաս Միկոյանը արժանի է իր արձանի տեղադրմանը ոչ պակաս, քան Դրաստամատ Կանայանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Պետրոս Առաջինը, կամ շատ այլ պատմական անձնավորություններ: Նրա ջանքերի շնորհիվ զարգացել է արդյունաբերությունը թե Խորհրդային Միությունում, թե, մասնավորապես ՀԽՍՀ – ում: Քաղաքական ասպարեզում նա համաշխարհային մասշտաբի գործիչ է, կարելի է ասել 20-րդ դարի ամենակարևոր ու ամենաարդյունավետ գործիչներից է, ում պարտական ենք 3-րդ համաշխարհային պատերազմի կանխման գործում կարևորագույն դերի համար: Անհրաժեշտ է հիշատակել նրա ջանքերը Արևմտյան Հայաստանի միացման հարցում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031