Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է պայքարենք, որպեսզի դատարանի որոշումը չմնա թղթի վրա». Դավիթ Մանուկյան

Մայիս 08,2014 19:51

Քիչ հետո կմեկնարկի Դեմ եմ քաղաքացիական շարժման երթը, որը կսկսվի Մոսկվա կինոթատրոնի մոտից:

Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը տեղեկացրեց, որ երթը շարունակվելու է   Երեւանի կենտրոնական փողոցներով. «Երթը նպատակ ունի բոլոր կառույցներին՝ սկսած Բաղրամյան 26-ից, կառավարությունից մինչեւ Ազգային ժողով, բոլոր նրանցից ում պարտականություն է պաշտպանել սահմանադրական կարգը, ներկայացնել մեր պահանջը: Սա շատ լավ առիթ է նախատոնական օրով հանրությանը կրկին իրազեկելու»:

«Մեր պայքարը այսօր շարունակվում է, որովհետեւ կա իրավական ձեւակերպում, բայց փաստորեն   մենք պիտի պայքարենք երկրում դատարանի որոշումը կյանքի կոչելու, որպեսզի այն չմնա թղթի վրա».- ասաց Դավիթ Մանուկյանը եւ հավելեց, որ պետք է հասնեն այն բանին, որ առանց անձի համաձայնության ոչ ոք գումար չգանձի եւ աշխատավարձից չլինեն այդ հինգ տոկոս պահումները:

Դավիթ Մանուկյանը արդյունք չի համարում այն, որ այլեւս տույժեր չեն կիրառվելու: «Ընդամենը անհապաղ պետք է կյանքի կոչել այն օրենքը, որ առանց անձի ստորագրության իրավունք նրա աշխատավարձից պահումներ չլինեն, որպեսզի նրանք չլինեն հակասահմանադրական համակարգի մասնակից, քանի որ օրենքը արդեն իսկ ճանաչվել է հակասահմանադրական» :

Նրա կարծիքով երկխոսելը այս իրավիճակում ոչ մի արդյունք չի տա. «Երկխոսությունը համարում են նաեւ հանցավոր համագործակցության նշան»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031