Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության մայիսի 8-ին նիստում Լյուքսի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը հայտարարեց՝ ինքը Դավիթ Խաչատրյանի համար պահանջում է ցմահ ազատազրկում, դատավարության ընթացքում Խաչատրյանը ոչ մի անգամ չասաց, որ Լյուքսը գովասանքի արժանի տղա էր: Տիկին Լուիզան ասաց, որ Դավիթ Խաչատրյանն այդպես էլ ներողություն չխնդրեց, հիմա էլ հայտարարում է, որ ինքը մեղավոր չէ:
Նիստի ավարտին Լուիզա Ստեփանյանը դիմելով ամբաստանյալին գոչեց.
«Իմացիր՝ չեմ մահանալու, մինչեւ գերեզմանիդ ծաղիկներ չշարեմ, լսեցի՞ր, այն ժամանակ մահը մենակ կփրկի այս վշտից»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ