Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավագանու հանձնաժողովը ոչ մի որոշում չի կայացրել Անաստաս Միկոյանի հարցով

Մայիս 08,2014 18:48

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ այսօր Երեւանի ավագանու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստում, որի օրակարգում Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարցն էր, որեւէ որոշում չի կայացրել:

Տիկին Բախշյանի խոսքերով, որոշում չեն կայացրել, քանի որ քննարկման էր դրվել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունը, որով պարոն Դեմոյանը դեմ էր արտահայտվել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելուն:

Նիստին ներկա Հայկ Դեմոյանը ավագանու հանձնաժողովին ասել է, որ ինքն իր կարծիքը հայտնել է, հետեւաբար ի՞նչ քննարկման մասին է խոսքը: Ըստ տիկին Բախշյանի, պարոն Դեմոյանն ասել է, որ ինքը պատրաստ է լրացուցիչ տեղեկանք-հիմնավորում ներկայացնել իր տեսակետի վերաբերյալ, թե ինչու է դեմ քվեարկել:

Մեր ճշտող հարցին, թե ավագանու հանձնաժողովի նիստն այդքանով էլ ավարտվե՞ց, Անահիտ Բախշյանն ասաց` այո, էլ ի՞նչ պետք է լիներ բա: Ըստ նրա. «Ոնց կարող էր  այդ օրակարգի վերաբերյալ որոշում կայացվեր, այդ օրակարգին համապատասխան որոշումը ո՞րն էր: Չէր կարող Դեմոյանի հայտարարության քննարկման վերաբերյալ որոշում կայացվել: Մարդն իր դիրքորոշումն արտահայտել եւ քվեարկել է: Ես առաջարկել եմ, եկեք այս օրակարգի վերնագիրը փոխենք, որովհետեւ սրա վերաբերյալ որոշում չեք կարող կայացնել, առաջարկեցի վերանայել գրենք կամ մեկ ուրիշ բան, բայց որոշումն արդեն կայացվել էր»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031